Իրանի դեմ Ամերիկայի և Իսրայելի կողմից սանձազերծված պատերազմը անխուսափելիորեն ավարտվելու է Իրանի լիակատար հաղթանակով. Խաչիկ Ասրյան
Արդարության և խաղաղության կեղծ կարգախոսների հետևում թաքնված, իսկ իրականում, աշխարհում անկախ և ինքնիշխան պետությունները ծնկի բերելու մոլուցքով տառապող Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը և նրա անմիջական դաշնակից՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, արդեն իսկ կանգնած են իրենց հերթական ռազմաքաղաքական ձախողման փաստի առաջ, ասել է թե՝ արդեն իսկ պարտվել են Իրանի դեմ իրենց իսկ կողմից սանձազերծված պատերազմը։
Իրանի դեմ նրանց կողմից սանձազերծված այդ պատերազմը բախվեց Իրանի անսասան կամքին, Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության վճռականությանը և Իրանի ժողովրդի անկոտրում ոգուն։ Իրանը ոչ միայն դիմակայեց այդ ճնշումներին, այլև ապացուցեց, որ որևէ պետություն, որևէ գերտերություն, որևէ ուժ ի վիճակի չէ կոտրել Իրանի ինքնիշխանությունն ու արժանապատվությունը։
Մենք կոչ ենք անում Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ մինչև վերջ ոչնչացնել մեր տարածաշրջանում ապակայունացման գլխավոր սպառնալիք հանդիսացող Ամերիկայի և Իսրայելի բոլոր ռազմական ենթակառուցվածքները՝ վերջ դնելով նրանց ներկայությանը Հարավային Կովկասում ու Մերձավոր Արևելքում և բացելով իրական ու կայուն խաղաղության ճանապարհը։
Հայաստանն ու անկոտրում ոգու տեր հայ ժողովուրդը եղել են, կան և միշտ կմնան բարեկամ Իրանի և Իրանի եղբայր ժողովրդի կողքին՝ թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի ժամանակ։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել