Փաշինյանին օգնելու համար հաղթահարել են Հունգարիայի դիմադրությունը
Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները կանաչ լույս են վառել Հայաստան հիբրիդային սպառնալիքներին արագ արձագանքման խումբ ուղարկելու ճանապարհին։ Դեռևս փետրվարի 13-ին արտգործնախարար Արարատ Միրզոյանը նամակով դիմել էր Եվրամիությանը՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հիբրիդային սպառնալիքները կանխելու նպատակով, և Եվրամիությունից խոստացել էին գումարներ հատկացնելուն զուգահեռ նաև արագ արձագանքման խումբ ուղարկել։
Նոր առաքելությունը բաղկացած է լինելու 9-14 հոգուց, նրանց խնդիրն է պայքարել արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների ու միջամտությունների, ինչպես նաև կիբեռսպառնալիքների դեմ։ Ակնկալվում է, որ առաքելությունը Հայաստանում կտեղակայվի մարտի վերջին կամ ապրիլի սկզբին՝ 10-ից 15 աշխատանքային օրով։
Ընդ որում, Հայաստանին հաջողվել է հաղթահարել նաև Հունգարիայի վետոն։ Տևական ժամանակ հունգարական իշխանությունները խափանում են Հայաստանի ուղղված որոշ նախաձեռնություններ՝ պահանջելով նույնը անել նաև Ադրբեջանի համար։ Փաստացի Եվրամիության ղեկավարությանը Բրյուսելում հաջողվել է համոզել Հունգարիային՝ թույլատրել արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան։
Սա, բնականաբար, դիվանագիտական հաղթանակ համարել հնարավոր չէ։ Նույն Հունգարիան, օրինակ, արգելափակում է տարբեր մարդասիրական կամ ռազմական բնույթի օգնություններ հատկացնելու որոշումները՝ իր նպատակահարմարությամբ։ Եվրամիության արագ արձագանքման խումբը, նշենք, հանդիպումներ է ունենալու Վարչապետի աշխատակազմի, Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակի, Պետեկամուտների կոմիտեի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ոստիկանության հետ՝ նրանց խորհրդատվական ծառայություններ մատուցելով։
Աննա Մարգարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել