Երաշխավորված խաղաղության գաղափարը փլուզում է իշխանության «խաղաղություն, թե պատերազմ» տոքսիկոզը
Հանրային տիրույթում լայնորեն տարածվում է Երաշխավորված խաղաղության գաղափարը, ինչն ակնհայտորեն փլուզում է իշխանության «խաղաղություն, թե պատերազմ» ծրագրային տոքսիկոզը։
Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
«Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն․ Հանրային տիրույթում լայնորեն տարածվում է Երաշխավորված խաղաղության գաղափարը, ինչն ակնհայտորեն փլուզում է իշխանության «խաղաղություն, թե պատերազմ» ծրագրային տոքսիկոզը։ Իշխանական հիստերիան հենց սրանով է պայմանավորված։ Ընտրություններից դեռևս 2.5 ամիս առաջ փլուզվում է հիմնական թեզը։
Մեր՝ հավաքական ընդդիմության խնդիրն է հանգիստ կերպով ներկայացնել հանրությանը «Երաշխավորված խաղաղության» կենսական անհրաժեշտությունը և բովանդակային իմաստը։
Մեզ պետք է երաշխավորված խաղաղություն.
1. Որ մեր կյանքը կախված չլինի Ալիևի տրամադրությունից և միանձնյա որոշումներից,
2. Որ այդ կերպ կոմպենսացվի ուժերի խախտված հավասարակշռությունը։
3. Որ մեզ չասեն՝ եթե չփոխեք սահմանադրությունը, պատերազմ կլինի։
4. Որ չասեն՝ 300 հազար ադրբեջանցիներ պետք է «վերադառնան», հակառակ դեպքում լինելու է պատերազմ։
5. Որ չասեն՝ Սևանը «Գյոյչա» է, հակառակ դեպքում լինելու է պատերազմ։
6. Որ ամեն օր չհնչի Ալիևի հերթական որևէ այլ պահանջ, «հակառակ դեպքում լինելու է պատերազմ»։
Սա հանրությանը բացատրելը բարդ չէ, բայց պետք է նպատակային ու միասնական աշխատել։
Իշխանական սպեկուլյացիայի սցենարի շարունակությունը թույլ չտալու համար պետք է մարդկանց բացատրել նաև, որ երաշխավորված խաղաղությունը.
ա. չի ենթադրում խաղաղապահներ
բ. Չի ենթադրում միայն մեկ երկրի երաշխավորությունը
Երաշխավորված խաղաղությունը միջազգային իրավական մեխանիզմներով ամրագրված, վերահսկողության ու պատասխանատվության հստակ գործիքներով ապահովված պայմանավորվածությունների համակարգ է։ Այն ներառում է միաժամանակ և´ արտաքին, և´ ներքին, և´ քաղաքական, և´ տնտեսական անվտանգության բաղադրիչներ։
Այն ներառում է այլընտրանքային ճանապարհների ու հաղորդակցությունների գործարկումը, նոր խոշոր տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրերի զուգահեռ իրականացումը։ Այն ենթադրում է նաև հասարակական կյանքի հանդարտություն և ներքին կայունություն՝ ներքին թշնամանքի բացառում, արդարադատության համակարգի առողջացում և այլ կարևոր ասպեկտներ»։




















Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ Հայաստան
Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան
Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում ...
«Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ Ասրյան
Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն Մարուքյան
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
Իշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք Չալաբյա...
36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն Մանվելյան
Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները
Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում