Ո՞վ է հրահանգել բողոքարկել Սանասարյանի արդարացման վճիռը
Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով արդարացման դատավճիռը: Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, 2025թ. մայիսի 29-ին Դավիթ Սանասարյանի գործով արդարացման դատավճիռ է կայացրել՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ) 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Տարիներ շարունակ գործը քննվել էր, Սանասարյանին հեռացրել էին իր զբաղեցրած պաշտոնից, լուրջ հետապնդումների ենթարկել, հիմա էլ գրեթե, մեկ տարի անց բողոքարկում են դատավճիռը։ Ակտիվիստը, այսպես կոչված «հեղափոխության. ակտիվ մասնակիցներից մեկն էր, և իշխանափոխությունից հետո նրան անմիջապես բարձր պաշտոնի էին նշանակել, իսկ 2019թ. ապրիլին մեղադրանք առաջադրել։
ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, վճիռը բողոքարկելու որոշումը հենց Նիկոլ Փաշինյանն է կայացրել, երբ արդարացումից տևական ժամանակ անց Սանասարյանը հրապարակավ դիմել էր գործող իշխանություններին և ներողություն պահանջել։
Ընդ որում, ՔՊ-ում պնդում են, թե բավարար չափով հետամուտ չեն եղել, որ Սանասարյանի մեղքը, իբր ապացուցվի, թույլ են տվել, որ արդարացման վճիռ կայացվի, իսկ Սանասարյանի պահանջից հետո զայրացել են։ Հենց միայն այս դրվագը, իրենց նախկին կողմնակցի նկատմամբ հետապնդումները շարունակելը պետք է ազդակ լինի բոլոր քպականների համար, որ Փաշինյանը ոչինչ չի մոռանում, ոչինչ չի ներում, և չունի որևէ բարոյական արգելակ։
Աննա Մարգարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել