Կանազի մշակույթի տան հրդեհը լուրջ կասկածներ է առաջացնում
Երևանում երեկ խոշոր հրդեհ է բռնկվել, այրվել է Կանազի մշակույթի տունը։ Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, Ազատության պողոտայում գտնվող Կանազ մշակույթի տան հարակից 2 շենքերի բնակիչները տարհանվել են։ Հրդեհի սկզբում դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ, հետո` ևս 8-ը։
Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր, ապա կեսգիշերից քիչ առաջ մարել կրակը։ Շենքը գրեթե ամբողջությամբ այրվել է։ Հրդեհի պատճառների մասին դեռ վաղ է խոսել։ Ըստ ՆԳՆ-ի, բարդություն է առաջացել, քանի որ շենքն ունի բաղդադային հատված, որը շատ ավելի հեշտ է այրվում։ Այդ հատվածում այժմ նաև քանդման աշխատանքներ են իրականացվում։
Կանազի մշակույթի տունը հենց մշակութային հուշարձան էր և երկար տարիներ լքված մնալուց հետո, որոշ ժամանակ առաջ Երևանի քաղաքապետը հայտարարել էր, թե այն վերանորոգելու են և Գեղարվեստի ակադեմիայի ստեղծելու։ Այդուհանդերձ, հրդեհը լուրջ կասկածներ է առաջացնում։ Այժմ, երբ շենքն ամբողջությամբ այրվել է և դարձել վերանորոգման ու շահագործման համար անպիտան, բնականաբար, այն քանդելու է, իսկ տեղում որևէ նոր նորակառույց կկառուցեն, հատկապես, որ այն Արաբկիրի լավագույն տեղերից մեկն է համարվում։
Ընդհանրապես ձևավորված պրակտիկա է, երբ մշակութային որևէ շինություն վերացնելու, փոխարենը նորակառույց կառուցելու համար ինչ-որ նման կասկածելի դեպքեր են տեղի ունենում, երբ հանկարծակի պարզվում է, որ լքված շինությունը փլուզվել է, հրդեհվել կամ էլ դարձյալ շահագործման համար անպիտան։ Տարածքի բնակիչները կասկած չունեն, որ իշխանությունը միտումնավոր է ձգձգել Կանազի մշակույթի տան վերանորոգումը։
Թեպետ բյուջետային միջոցներ միշտ էլ եղել են այն վերակառուցնելու համար։ Եվ վստահ են, որ այժմ նոր շինարարության ականատես են դառնալու։
Սոնա Գալստյան




















Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ Հայաստան
Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան
Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում ...
«Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ Ասրյան
Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն Մարուքյան
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
Իշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք Չալաբյա...
36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն Մանվելյան
Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները
Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում