Ինչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել
Բոլոր հարցումների համաձայն Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը: Այժմ տեսնենք, թե ինչ է կատարվում Երևանում: Ներկայիս վարչապետի պաշտոն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանից դժգոհ են երևանցիների 77%-ը, նրա աշխատանքով բավարարված է միայն 22%-ը: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը՝ ներկայացնելով սոցհարցման արդյունքները:
Երբ հետազոտական կազմակերպությունները տալիս են հարց՝ ո՞ւմ կընտրեիք վարչապետ, Նիկոլ Փաշինյանին, թե՞ Սամվել Կարապետյանին, Երևանում այդ հարցին տվել է դրական պատասխան Սամվել Կարապետյան 53%, Նիկոլ Փաշինյան ընդամենը 21%, ոչ մեկին տվել է պատասխան 16%-ը: Այսինքն՝ երևանցիների կեսից ավելին Սամվել Կարապետյանին տեսնում է որպես Հայաստանի հաջորդ վարչապետ:
Երբ երևանցիներին հարցնում ենք, թե այս կիրակի տեղի ունեցող խորհրդարանական ընտրություններին ո՞ր կուսակցությանը կընտրեիք, նրանց 34%-ը տալիս է Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունը: «Հայաստան դաշինքը» երկրորդ տեղում է, իսկ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդամենը երրորդ տեղում է, այսինքն՝ երևանցիների համար Նիկոլ Փաշինյանը երրորդ տեղում է:
Երբ երևանցիներին հարցնում են, թե նշված գործիչներից ո՞վ կբարելավի ձեր կենսամակարդակը, ձեր կյանքի որակը, երևանցիները պատասխանում են 42%-ը Սամվել Կարապետյան: Նիկոլ Փաշինյանը ստանում է երկու անգամ ավելի քիչ ձայն: Շուտով Հայաստանը լինելու է ուժեղ՝ Սամվել Կարապետյանի հետ: Նոր, ուժեղ առաջնորդը գալիս է»,-նշել է նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել