Պատգամավոր՝ երկու ամսով. Ո՞վ կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին
ԱԺ նախագահը արձանագրություն է ստորագրել Վլադիմիր Վարդանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին։ Վերջինս երեկ 67 կողմ ձայներով ընտրվել էր Սահմանադրական դատարանի դատավոր։ Ավելի վաղ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել էր, որ, առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ, դադարեցրել է անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու է նաև խորհրդարանական գործունեությունը։
Այժմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՔՊ ընտրական ցուցակից պետք է նոր պատգամավոր նշանակի։ Ըստ 2021 թվականի ընտրություններին ՔՊ ներկայացրած ընտրական ցուցակի՝ հերթական հաջորդ համարը Վահան Զարոյանն է։ Վերջինս այժմ աշխատում է որպես Գեղարքունիքի փոխմարզպետ, այդ պաշտոնին նշանակվել է 2021 թ.-ին։ Ըստ ամենայնի, հենց Զարոյանն էլ կվերցնի մանդատը՝ առնվազն 2 ամսով լինելով խորհրդարանում՝ իր կենսագրության մեջ նաև պատգամավոր լինելու մասին կետ ավելացնելու համար։
ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, ըստ ամենայնի, հենց վերջինս էլ կլինի ՔՊ նոր պատգամավորը բավականին կարճ ժամկետով, իսկ կուսակցությունն այս օրերին պատրաստվում է մարտի 27-28-ին կայանալիք ընտրական ցուցակի քվեարկության 2-րդ փուլին, երբ պետք է կուսակցության պատվիրակները ընտրեն ընտրական ցուցակի առաջին 50 համարներին և վարչապետի թեկնածուին։
Տաթևիկ Բադալյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել