Նարեկ Կարապետյանը Սիսիանում ներկայացրել է «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական և քաղաքական մոտեցումները
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները, կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, մարտի 26-27-ին աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս քաղաքներում։
Այցելության ընթացքում Նարեկ Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի ծրագրերն ու «Ուժեղ Հայաստան» կառուցելու տեսլականը։ Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում նա պատասխանել է համակիրների հետաքրքրող հարցերին։
Սիսիանում ունեցած ելույթում Կարապետյանը շեշտել է, որ Սամվել Կարապետյանը գիտակցված ընտրություն է կատարել՝ ներգրավվելով Հայաստանի զարգացման գործընթացում։
«Այլընտրանք ունենալով՝ ուղղակի հանգիստ կյանք ապրելու, Սամվել Կարապետյանը որոշել է չապրել հանգիստ կյանք ու փորձի հանել Հայաստանը աղքատությունից ու փոխելու է»,– նշել է նա։
Նրա խոսքով՝ Կարապետյանն ունի լայն տնտեսական փորձ և միջազգային գործունեություն։
«Կարապետյանը նույն ճանապարհը տարբեր երկրներում անցել է, նա 3-4 երկրում ունի իր տնտեսական միավորները։ Վատ ապրում են հայերը միայն Հայաստանում, էդ նրանից է, որ համակարգը չենք կարողացել սարքել»,– ասել է նա։
Նարեկ Կարապետյանը նաև ընդգծել է, որ առաջնորդի մոտիվացիան չի պայմանավորվում անձնական շահերով։
«Կարապետյանն իր կյանքը ներդնում է Հայաստանի զարգացման համար՝ չկա ուրիշ մոտիվացիա ու օգուտ։ Կարապետյանը ֆինանսապես ապահովված է և Հայաստանի միակ առաջնորդն է լինելու, որ ոչ մի բանի կարիք չի ունենալու»,– նշել է նա։
Նա կարևորել է նաև կառավարման նոր մոտեցումների անհրաժեշտությունը։
«Հայաստանում ամեն ինչ փորձել ենք, բայց երբեք չենք փորձել մարդ, ով երբեք կարիք չի ունեցել փողի։ Չենք փորձել մարդ, ում ամբողջ կյանքը տնտեսությունն է եղել»,– ընդգծել է Կարապետյանը։
Ըստ նրա՝ երկրի զարգացման համար առանցքային նշանակություն ունեն միջազգային կապերն ու բանակցային կարողությունները։
«Այսօր Հայաստանին պետք են կապեր։ Առաջնորդը պետք է ունենա շրջապատ, որ կարողանա երկիրը հանել աղքատությունից։ Մեզ պետք է առաջնորդ, ով կկարողանա պայմանավորվել, կարողանա ներդրում բերել»,– ասել է նա։
Անդրադառնալով ներքին խնդիրներին՝ Կարապետյանը քննադատել է նաև գյուղական համայնքների վիճակը։
«Ասում են՝ երկիրը զարգանում է, ուրեմն պետք է գյուղերն էլ զարգանան, բա էլ ինչու են դպրոցներ փակում։ Իրենք էլ գիտեն, որ չեն կարողանալու զարգացնել գյուղերը»,– նշել է նա։
Խոսելով Հայաստանի ապագայի մասին՝ Կարապետյանը վստահություն է հայտնել երկրի ներուժի նկատմամբ։
«Այս տարածաշրջանում ամենալավ աշխատող ազգը մեր ազգն է։ Վստահ եղեք՝ Հայաստանը տարածաշրջանի ամենահարուստ ազգն էլ լինելու»,– եզրափակել է նա։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության աշխատանքային այցը շարունակվում է։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել