Հենրիխ Մխիթարյանը կավարտի կարիերան
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է ավարտել կարիերան ընթացիկ մրցաշրջանից հետո։ Մատեո Մորետտոյի խոսքով՝ հայ ֆուտբոլիստի պայմանագրային իրավիճակը միլանյան ակումբի հետ մնում է բարդ, գրում է Euro football-ը։
37-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը լրանում է 2026 թվականի հունիսի 30-ին, սակայն կողմերի միջև նոր պայմանագիր կնքելու շուրջ բանակցությունները կանգ են առել։ Եթե Մխիթարյանը չկարողանա համաձայնության գալ «Ինտերի» հետ նոր պայմանագրի շուրջ, կիսապաշտպանը կարող է մտածել կարիերան ավարտելու մասին։
Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր» է տեղափոխվել «Ռոմայից» 2022 թվականին՝ որպես ազատ գործակալ։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը միլանյան ակումբի կազմում անցկացրել է 30 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով երկու գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»