Իրանում պատերազմը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար
Իրանում արդեն մեկ ամիս ընթացող պատերազմը լուրջ հետևանքներ է ունենալու Հայաստանի տնտեսության և պարենային անվտանգության վրա։ Արդեն իսկ, ըստ մասնագետների, թանկացումներ են նկատվում գյուղատնտեսական ապրանքներում, ինչպես նաև որոշակիորեն թանկացել է վառելիքը՝ կապված նավթի գների համաշխարհային գնաճի հետ։
Ըստ փորձագետների՝ հիմնական ռիսկերը կապված են լոգիստիկ շղթաների խախտման և ծովային փոխադրումների արժեքի աճի հետ։ Դա անխուսափելիորեն կազդի ապրանքների և հումքի վերջնական արժեքի վրա, այդ թվում՝ Հայաստանի համար։
Նշվում է, որ ազդեցությունը կզգացվի ավելի ուշ, քանի որ միջին հաշվով ապրանքների առաքումը տևում է 30-ից 40 օր կամ ավելի։ Ուստի գների հնարավոր աճը նկատելի է լինելու հետագայում։ Մի շարք ապրանքների գներն արդեն աճում են, ընդ որում՝ նախնական աճը գնահատվում է 15-ից 20 %, բայց այդ դինամիկան կարող է զարգանալ։ Հայաստանի տնտեսության համար լրացուցիչ ռիսկ կարող է դառնալ Իրանից հումքի մատակարարումների հնարավոր կրճատումը։
Առաջիկայում հայկական շուկան կսկսի զգալ այդ սահմանափակումների հետևանքները, իսկ գործարարները ստիպված կլինեն փնտրել հումքի այլընտրանքային աղբյուրներ և նոր լոգիստիկ երթուղիներ։ Պատերազմը շուտով լուրջ հետևանքներ է ունենալու, հատկապես՝ գնաճի մասով, և խորհրդարանական ընտրություններից առաջ հետևանք է ունենալու գործող իշխանությունների համար, որոնց սոցիալական և տնտեսական քաղաքականությունն առանց այն էլ ձախողված է, և այժմ ընտրություններից առաջ գների նոր աճը հղի է վտանգներով։
Ըստ այդմ, իշխանությունները փորձելու են ակտիվացնել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից կամ Կենտրոնական Ասիայի երկրներից ապրանքների ներմուծումը։ Սակայն, ըստ փորձագետների, դրա ծավալներն այնքան չեն, որ կարողանան փոխհատուցել Իրանից ներմուծվող ապրանքների ներմուծումը։ Ուստի Հայաստանի քաղաքացիներին առաջիկայում բավականին ծանր օրեր են սպասվում։
Սոնա Գալստյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել