Վազգեն Մանուկյանի ադեկվատ պահվածքը. ձայներ փոշիացնողներն ակամա դառնում են «նիկոլական»
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ իր կուսակցությունը չի պատրաստվում մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, «որպեսզի ընտրությունների ժամանակ տեղի չունենա ձայների փոշիացում, և ամբողջ ժողովուրդը մասնակցի ընտրություններին»։
Հայաստանի քաղաքական հնաբնակներից Վազգեն Մանուկյանի այս որոշումն իսկապես ադեկվատ է, եթե հաշվի առնենք այն պարզ հանգամանքը, որ գործող ընտրական օրենսգրքի համաձայն շեմը չհաղթահարած կուսակցությունների ձայները բաշխվելու են անցողիկ քաղաքական ուժերին։ Իսկ քանի որ արդեն ակնհայտ է, որ ընդդիմադիր ոչ մի ուժ ինքնուրույն չի կարողանալու Նիկոլ Փաշինյանին տուն ճանապարհել, նշանակում է, որ բոլոր նրանք, որոնք ձայն են փոշիացնելու, կամա թե ակամա ձայն են տալու հենց գործող վարչախմբին, ինչի մասին էլ փաստացիորեն զգուշացնում է Մանուկյանն իր ուղերձում։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն, օրինակ, կարծում է, որ առաջիկա ընտրություններին կլինեն մասնակիցներ, որոնք կարող են ձայներ փոշիացնել հօգուտ Նիկոլ Փաշինյանի։
«Երբ մասնակցում են ռեյտինգ չունեցողները, ես դա դժվար եմ հասկանում․ գուցե հայտ են ներկայացնում 2031 թվականի ընտրության համար՝ ուղղակի ճանաչելիություն են փորձում ձեռք բերել։ Այսինքն՝ մասնակիցներ կան, որոնք իրենց ապագայի համար են ճանապարհ հարթում, մասնակիցներ էլ կան, որ հենց իշխանության կողմից են ստեղծվել՝ հնարավոր անցնելու դեպքում իրենց ձայն տալու, իսկ եթե չեն անցնելու, գոնե ընդդիմության ձայները փորձեն փոշիացնել», – նշում է նա։
Առաջիկա ընտրությունները, ինչպես նշում են բազմաթիվ փորձագետներ, ընդդիմադիր գործիչներ, Հայաստանի համար ջրբաժանային են։ Ուստի ընդդիմադիր այն ուժերը, որոնք ցանկանում են Նիկոլ Փաշինյանի պարտութունը, պետք է փորձեն դիրքավորվել խոշորների հետ միասին, տեղ գտնել նրանց ցուցակներում, այլ ոչ թե առանձին «բախտ փորձեն» ու վերջում՝ ստանալով ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները, այն «նվիրեն» Նիկոլ Փաշինյանին։ Ի դեպ, այդպիսի փորձառություն մենք ունեցել ենք 2021 թ-ին, երբ բազմաթիվ ուժեր՝ չանցնելով խորհրդարան, իրենց ակամա լուման ունեցան Փաշինյանի մեծամասնության ձևավորման գործում։
Սուրեն Կամսարական




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել