Փաշինյանը սլանում է դեպի բռնապետություն
Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում երեկ տեղի ունեցած միջադեպն ու դրան իշխանությունների արձագանքը հերթական անգամ վկայում է, որ Հայաստանը լայն ցատկերով սլանում է դեպի բռնապետություն։ Երեկ երեք քաղաքացի է բերման ենթարկվել՝ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով։ Եկեղեցում միջադեպ էր գրանցվել, երբ Նիկոլ Փաշինյանն անվտանգության աշխատակիցների ու մյուս պաշտոնյաների ուղեկցությամբ փորձում էր դուրս գալ։ Պատարագը դեռ չէր ավարտվել։ Երբ անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվեց՝ հորդորելով չհրել։
«Տենց չնայես ինձ»,- դիմեց երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձեց ձեռքով հարվածել։ Փաշինյանը թիմակիցներին հորդորեց չարձագանքել՝ ձեռքով լռություն պահելու ժեստ ցույց տալով։ Բայց Փաշինյանի հեռանալուց կարճ ժամանակ անց իրավապահները հարձակվեցին երիտասարդի վրա՝ ուժով քաշքշելով բերման ենթարկեցին, նրա հետ էլ՝ երկու դպրոցական եղբայրների։ Իրավապահները դեռ մեղադրանք չեն առաջադրել բերման ենթարկվածներին։ Ըստ փաստաբանի՝ ձերբակալված եղբայրներից մեկի՝ Միքայել Մինասյանի առողջական վիճակը վատացել է ՁՊՎ-ում։
Իշխանությունը հակված է մինչև վերջ պատժել երեք ձերբակալվածներին, որպեսզի դա դաս լինի մյուս բոլորի համար, ովքեր չհանդգնեն թարս նայել երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին։ Դեպքից հետո իշխանական քարոզչամեքենան վայնասուն է բարձրացրել՝ իբր Փաշինյանի կյանքին վտանգ էր սպառնում, ընդհուպ՝ միջադեպը համեմատելով հոկտեմբերի 27-ի հետ։ Սա էլ վկայում է, որ փաշինյանական իշխանությունը, փորձելով չարաշահել հասարակության վախերը, ամեն ինչ անում է Հայաստանում ազատ խոսքի վրա բռնանալու համար։
Աննա Մարգարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել