Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. Զաքարյան
Ինձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը DDF26-ի արդյունաբերական փոխակերպման գործընկերն է

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը միացել է ապրիլի 8-ին Երևանում չորրորդ տարին անընդմեջ անցկացվող Doing Digital Forum (DDF)-ին՝ որպես արդյունաբերական փոխակերպման գործընկեր։ Այս տարի միջոցառումն անցկացվում է «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրի ներքո՝ համախմբելով առաջատար տեղական և միջազգային փորձագետներին, բիզնեսի ղեկավարներին և պետական հատվածի պատասխանատուներին։

«Թվային տնտեսությունը հաճախ դիտարկվում է հարթակների և ալգորիթմների տեսանկյունից, սակայն դրա իրական հիմքում այն արդյունաբերական ճյուղերն են, որոնք ապահովում են ժամանակակից տեխնոլոգիաների համար անհրաժեշտ հումքային ռեսուրսները։ ԶՊՄԿ-ում թվայնացումն այն շարժիչ ուժն է, որն արդյունաբերությունը դարձնում է ավելի խելացի, անվտանգ և կայուն»,- ասել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։  

DDF26-ի հատուկ հյուրը Լեյմինգ Չենն է՝ Ant International-ի ավագ փոխնախագահն ու Կայուն զարգացման հարցերով գլխավոր տնօրենը։ Հիմնական խոսնակներն են Amazon Web Services (AWS) Ձեռնարկությունների տեխնոլոգ Մատիաս Ունդուրագան, Just Better ընկերության գործադիր տնօրեն Դիրկ Օլմայերը, Visa CISSEE-ի (ԱՊՀ-ի և հարավարևելյան Եվրոպայի երկրներ) փոխնախագահ Օլեկսանդր Յաբլունիվսկին, Freedom Broker Armenia-ի Կորպորատիվ ֆինանսների բաժնի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը և այլոք։  

DDF-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանն էլ նշել է․ «Այսօր թվային տնտեսությունը ձևավորվում է ոչ թե առանձին տեխնոլոգիական լուծումների, այլ փոխկապակցված էկոհամակարգերի և պլատֆորմների միջոցով։ Doing Digital Forum-ը Հայաստանը կապում է համաշխարհային տեխնոլոգիական օրակարգին և դիրքավորում որպես համագործակցության կարևոր կամուրջ տարածաշրջանի և աշխարհի տարբեր տնտեսությունների միջև»։

DDF26-ը կքննարկի, թե ինչպես են թվային տեխնոլոգիաները վերափոխում ֆինանսական համակարգերը, պետական ենթակառուցվածքներն ու իրական տնտեսությունը՝ կենտրոնանալով բաց ֆինանսների, ԱԲ-ի վրա հիմնված ձեռնարկությունների, թվային նույնականացման և համաշխարհային հարթակների ռազմավարությունների վրա: Օրակարգում են նաև տարածաշրջանային ֆինանսական ենթակառուցվածքներին, կարգավորման և նորարարությանն առնչվող հարցեր, և թե ինչպես պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը կարող է խթանել կայուն տնտեսական աճը:

Օրակարգը հագեցած է լինելու առանցքային ելույթներով և դինամիկ պանելային քննարկումներով: Ֆորումի բանախոսների շարքում իր մասնագիտական փորձով կկիսվի նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Թվայնացման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Սադիկ Ազիմովը՝ ներկայացնելով ԶՊՄԿ-ի տեխնոլոգիական վերափոխման հեռանկարը։

2023 թվականին իր մեկնարկից ի վեր DDF-ը համախմբել է ավելի քան 60 նշանավոր խոսնակի և 3000-ից ավելի մասնակցի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից և ԱՊՀ երկրներից։

Ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է։ DDF26-ի Ինովացիոն գործընկերը Visa-ն է, Թվային ինքնության գործընկերը՝ imID-ն, Բլոքչեյն գործընկերը aeda-ն է, Արդյունաբերական փոխակերպման գործընկերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Freedom Broker-ը՝ ներդրումային գործընկեր։