Հայաստանն աշխարհի ամենաապահով պետություններից է․ ՀՀ-ում Կատարի նորանշանակ դեսպանը՝ ՆԳ նախարարին
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Ալ-Սուլայթինին: Այս մասին հայտնում են նախարարությունից։
Նախարար Սարգսյանը նշանակման կապակցությամբ շնորհավորելով դեսպանին՝ վստահություն է հայտնել, որ նրա գործունեության ընթացքում երկու երկրների Ներքին գործերի նախարարությունների համագործակցությունը նոր արդյունքների կհանգեցնի։
Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանն աշխարհի ամենաապահով պետություններից է, որտեղ ինքն իրեն անվտանգ է զգում։ Առանձնահատուկ շեշտվել է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Կատարի Պետությունը, միջազգային տարբեր վարկանիշային ցուցանիշներով, մշտապես ընդգրկվում են աշխարհի ամենաապահով երկրների շարքում, ինչը կարևոր հիմք է ներքին անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման համար։
Քննարկվել են զանգվածային միջոցառումների ժամանակ անվտանգության ապահովման, աղետների ռիսկի կառավարման ու դիմակայունության բարձրացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները, ինչպես և վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև ՆԳՆ համակարգի ծառայողների վերապատրաստման հարցերին․ այդ համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Կատարի Պետության Կիբեռակադեմիայում Հայաստանի ոստիկանների մասնագիտական վերապատրաստման հնարավորություններին։
Կողմերը վերահաստատել են տարբեր ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել