ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքը երևի 2018-ից է սկսվել․ դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել․ հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում։
Ժամանակին, երբ դա մոդայիկ էր, հպարտանում էին իրենց զինվորներով և հրամանատարներով, հիշեցնում՝ դաժան դաս են տվել հակառակորդին, իսկ հիմա Արցախի թեմայով խոսելը, դրանով Ադրբեջանին «ցավ պատճառելը» խստիվ արգելված է։
Դեռ չեմ խոսում ժամանակին Աղդամում ու Ստեփանակերտում նկարվողների, դրանով հպարտացողների ու հիմա այն ուրանալով Ադրբեջան հռչակողների մասին:
Հիմա խնդիր է դրված 2020-ից արձանագրված պատերազմները, ագրեսիայի դրսևորումները, պարտություններն ու զիջումները որպես պատմական հաջողություն ներկայացնել, անցյալի փառավոր էջերն անտեսել ու մեր ժողովրդին ներկայացնել միայն զոհի ու ստիպված զիջողի կարգավիճակով։
ՀԳ․ Միգուցե ոմանք, ինչ-որ օրերի, թաքուն այցի են գնում իրենց համածառայակիցներին ու զինվորներին, բայց խոստովանեք, որ կռացածի ու ստորացվածի կարգավիճակով ապրելն էլ մի բան չէ»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել