ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել․ հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Տիգրան Աբրահամյան
ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել․ հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ժամանակին, երբ դա մոդայիկ էր, հպարտանում էին իրենց զինվորներով և հրամանատարներով, հիշեցնում՝ դաժան դաս են տվել հակառակորդին, իսկ հիմա Արցախի թեմայով խոսելը, դրանով Ադրբեջանին «ցավ պատճառելը» խստիվ արգելված է։
Դեռ չեմ խոսում ժամանակին Աղդամում ու Ստեփանակերտում նկարվողների, դրանով հպարտացողների ու հիմա այն ուրանալով Ադրբեջան հռչակողների մասին:
Հիմա խնդիր է դրված 2020-ից արձանագրված պատերազմները, ագրեսիայի դրսևորումները, պարտություններն ու զիջումները որպես պատմական հաջողություն ներկայացնել, անցյալի փառավոր էջերն անտեսել ու մեր ժողովրդին ներկայացնել միայն զոհի ու ստիպված զիջողի կարգավիճակով։
ՀԳ․ Միգուցե ոմանք, ինչ-որ օրերի, թաքուն այցի են գնում իրենց համածառայակիցներին ու զինվորներին, բայց խոստովանեք, որ կռացածի ու ստորացվածի կարգավիճակով ապրելն էլ մի բան չէ»,-գրել է նա։




















«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչա...
Ընտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբ
Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
Ամփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն է
Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ...
Ավետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա Սողոմոնյան
18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին
Նավթի գները աճել են
Մոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագան
Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն Մանվելյան