Համախմբման շղթայական ռեակցիա․ ձևավորվո՞ւմ է նոր քաղաքական բևեռ
Հայաստանում թափ է հավաքում տարբեր փոքր և միջին կուսակցությունների միավորման գործընթացը՝ ավելի մեծ բևեռի շուրջ։ Մարտի 31-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հուշագիր է ստորագրել «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ՝ դաշինք ստեղծելու վերաբերյալ։ Բացի այդ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը աջակցություն է հայտնել նաև «Ազգային միավորված Հայաստան» կուսակցությունը։
Քաղաքագետ Սերոբ Գևորգյանի խոսքով՝ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին թափ է հավաքում տարբեր փոքր և միջին կուսակցությունների միավորման գործընթացը՝ ավելի մեծ բևեռի շուրջ։ Նրա գնահատմամբ՝ ձևավորվող գործընթացը կարող է դառնալ նախընտրական պայքարի կարևոր գործոն՝ փոխելով ուժերի դասավորվածությունը և սահմանելով նոր տրամաբանություն քաղաքական դաշտում։
«Իմ կարծիքով՝ նման գործընթացը, ստանալով ձնագնդի էֆեկտ, կհամախմբի փոքր և միջին ընդդիմադիր կուսակցություններին, որոնք չեն ցանկանում փոշիացնել ընտրողների ձայները, կայուն և մեծ հնարավորություններ ունեցող ուժերի շուրջ, և դա խթան կհանդիսանա ոչ միայն ընտրական գործընթացի միջոցով իշխանության իրական փոփոխության հնարավորության համար, այլև հիմք կդառնա ընտրական գործընթացների ժողովրդավարական հիմքերի ամրապնդման համար»․- նշել է Սերոբ Գևորգյանը։
Նշվում է, որ միավորման այս միտումը պայմանավորված է նաև ընտրական շեմը հաղթահարելու և քաղաքական ազդեցությունը մեծացնելու անհրաժեշտությամբ։ Փոքր կուսակցությունների համար առանձին մասնակցությունը հաճախ նշանակում է ձայների ցրում, մինչդեռ նման ձևաչափով համագործակցությունը հնարավորություն է տալիս համատեղել ռեսուրսներն ու ընտրազանգվածը՝ հանդես գալով ավելի կազմակերպված և մրցունակ ձևով։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ավելի վաղ հայտարարել էր, որ կմասնակցի ընտրություններին «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» անվամբ դաշինքով՝ նպատակ ունենալով համախմբել նման արժեքներ և մոտեցումներ ունեցող ուժերին։
Արդյունքում քաղաքական դաշտում ձևավորվում է մի իրավիճակ, որտեղ միավորման գործընթացը կարող է դառնալ որոշիչ գործոն՝ ազդելով ոչ միայն ընտրությունների արդյունքների, այլև հետընտրական քաղաքական կառուցվածքի վրա։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ներկայացրած 5 տնտեսական քայլերը այն ճանապարհն է, որը հնարավորություն կտա դուրս բերել երկիրը այս քաոսից։ Ուժեղ տնտեսությունը հավասարազոր է ուժեղ պետության: Միայն ուժեղ կառավարչական հմտություններ ունեցող մեկը կարող է դառնալ ուժ և հենարան Հայաստանի Հանրապետության համար այսօր ստեղծված իրավիճակում: Գործարար և բարերար Սամվել Կարապետյանը հենց այդպիսի մարդ է:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել