«Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ կոնկրետություն դեռ չկա Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին․ ՀՀ-ում ՌԴ դեսպան
«Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ կոնկրետություն դեռ չկա Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։ ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այս մասին ասել է 24News-ին տված հարցազրույցում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
«TRIPP-ի իրականացման հեռանկարներն այժմ մի փոքր անհասկանալի են»,- ասել է Սերգեյ Կոպիրկինը։
Դիվանագետի խոսքով՝ հայկական կողմը նույնպես ասում էր, որ ամերիկյան վարչակազմը մի փոքր այլ առաջնահերթություններ ունի։
Կոպիրկինի կարծիքով` այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, կանդրադառնա տնտեսական ցուցանիշների, ներդրումների անվտանգության վրա, և այս նախագծի համատեքստում ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ: Ամեն դեպքում Ռուսաստանը ողջունում է այն ամենը, ինչը կնպաստի հաղորդակցությունների իրական ապաշրջափակմանը։ Դեսպանը նշել է` կան նաև կարևոր դետալներ, օրինակ՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործոնը, և իրավիճակը պետք է ամբողջության մեջ դիտարկել։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել