Բողոքի նոր ձևաչափ. քաղաքական դժգոհությունը՝ հավատքի խորհրդանիշների միջոցով
2018 թվականից ի վեր Հայաստանի հասարակական կյանքի մեջ ձևավորված նոր բարքերն ու արժեքային շերտերը այսօր հայտնվել են լուրջ փորձության առաջ։ Ժողովրդավարության մասին հնչեցված խոստումները ժամանակի ընթացքում բախվել են իրականության հետ, և այդ հակադրությունը հատկապես սրվել է 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Քաղաքական լարվածության աճին զուգահեռ համացանցում ակտիվացել են ոչ միայն քննարկումները, այլև բողոքի նոր ձևերի առաջարկները, որոնք երբեմն ստանում են խորհրդանշական և անգամ կրոնական երանգ։
Այս համատեքստում ուշադրություն է գրավել «Հայաքվե» քաղաքացիական միավորման վարչության անդամ Ցոլակ Ակոպյանի նախաձեռնությունը, որն առաջարկում է յուրօրինակ ֆլեշմոբ՝ կրոնական խորհրդանիշների միջոցով արտահայտելու քաղաքական դժգոհությունը։ Նրա առաջարկը, որն արդեն լայն արձագանք է ստացել սոցիալական հարթակներում, միավորում է հավատքի և քաղաքական բողոքի տարրերը։
«Քրիստոնյաների ամենակարևոր տոնը՝ Սուրբ Զատիկը, մոտենում է։ Այդ առթիվ կարծես թե դիմացովս է անցնում այս իշխանությունների բոլոր այն վայրագությունները, որոնք նրանք արել են Հայ Առաքելական եկեղեցու և Քրիստոնեության նկատմամբ։ Կա մի հրաշալի համաքրիստոնեական Սուրբ՝ Սուրբ Նիկողայոս Սքանչելագործը, որն այժմյան Սանտա Կլաուսի իրական պատմական նախատիպն է։ Սուրբ Ծննդյան տոնին նախորդող երեկոներին նա գաղտնի կերպով կարիքավորների ծխնելույզներից դրամով լի քսակներ և ուտելիք էր գցում, որոնք ընկնում էին կրակի մոտ չորացող գուլպաների մեջ: Քանի որ Սուրբ Ծննդյան երեկոն արդեն անցել է, առաջարկում եմ անցկացնել ակցիա մինչև Սուրբ Հարության երեկոն՝ նկարվելով եկեղեցիներում մոմով ու խնդրելով Սուրբ Նիկողայոսին ազատել Հայաստանը Նիկոլ Փաշինյանից։ Եկեք անենք «Ֆլեշմոբ»՝ «Սուրբ Նիկողայոսին խնդրում եմ ազատել Հայաստանը Նիկոլի իշխանությունից», – գրել է Ցոլակ Ակոպյանը։
Այս նախաձեռնությունը վկայում է այն մասին, որ հասարակության մի հատվածի համար քաղաքական գործընթացները այլևս չեն սահմանափակվում միայն ինստիտուցիոնալ կամ դասական պայքարի մեթոդներով։ Դժգոհությունը դուրս է գալիս սովորական շրջանակներից և դառնում է մշակութային ու հոգևոր արտահայտման ձև, որտեղ հավատքն ու քաղաքական պահանջը միաձուլվում են մեկ հարթակում։
Սոցիալական ցանցերում տարածվող նման կոչերը, անկախ դրանց արդյունավետությունից, կարևոր ցուցիչ են հանրային տրամադրությունների փոփոխության։ Դրանք ցույց են տալիս ոչ միայն քաղաքական հիասթափության խորությունը, այլև այն, որ հասարակության մի մասը փորձում է գտնել արտահայտման նոր, երբեմն անսպասելի միջոցներ՝ իր դիրքորոշումն ընդգծելու համար։
Այն, ինչ այսօր արձանագրվում է հանրային դաշտում, խոսում է վերջին ութ տարիների ընթացքում կուտակված լարվածության, հիասթափության և ցավի մասին։ Երբ քաղաքական գործընթացների հանդեպ վստահությունը նվազում է, հասարակությունը սկսում է դիմել նաև խորհրդանշական ու արժեքային հարթակներին՝ փորձելով այդ կերպ ձևակերպել իր պահանջներն ու սպասումները։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել