ԱՄՆ-ը հատուկջոկատայինների է ուղարկել Իրան՝ խոցված ինքնաթիռի օդաչուին փրկելու համար
Պենտագոնը հատուկ նշանակության ուժերի ջոկատ է ուղարկել Իրան՝ ապրիլի 3-ին խոցված ամերիկյան F-15 կործանիչի երկրորդ օդաչուին փրկելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Telegraph թերթը։
Նշվում է, որ ամերիկյան զինվորականների և Իրանի անվտանգության մարմինների միջև ինքնատիպ մրցավազք է սկսվել՝ օդաչուին առաջինը գտնելու համար։ Իրանի իշխանությունները նույնիսկ 60 հազար դոլարի պարգևավճար են խոստացել այն անձին, ով առաջինը կհայտնաբերի ողջ վիճակում գտնվող օդաչուին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի երկնքում խոցված ամերիկյան կործանիչի անձնակազմի երկու անդամները կատապուլտացվել են ինքնաթիռից։ Նրանցից մեկը հայտնաբերվել է Իրանի տարածքում՝ երկու ուղղաթիռների և մեկ լիցքավորող ինքնաթիռի մասնակցությամբ որոնողափրկարարական գործողության ընթացքում։ Երկրորդ օդաչուի ճակատագիրը դեռևս անհայտ է։
Ապրիլի 3-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր Իրանի դեմ ԱՄՆ և Իսրայելի ուժերի գործողության ընթացքում ամերիկյան երկրորդ F-35 կործանիչը խոցելու մասին։
Իրանական Tasnim գործակալության հաղորդմամբ՝ իրանցի զինվորականները գերեվարել են ինքնաթիռի օդաչուներից մեկին։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան