Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել քպականներին
Նիկոլ Փաշինյանը օրերս նոր հրահանգ է իջեցրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին և պաշտոնյաներին։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հրահանգը փոխանցել է ոչ թե ուղիղ նրանց, այլ վարչության անդամներին՝ հանձնարարելով հանդիպումներ ունենալ պաշտոնյաների, պատգամավորների հետ, փոխանցել հանձնարարությունը։ Ըստ այդմ՝ առաջին հերթին Փաշինյանը պահանջել է դադարեցնել ներկուսակցական գզվռտոցները՝ նշելով, որ կուսակցության ցուցակը արդեն գրեթե պատրաստ է, ընտրություններն անցկացվել են, և առանձնակի փոփոխություններ ցուցակում դժվար թե լինեն։
«Քաղպայմանագրում» դժգոհ են ընտրական ցուցակի առաջին փուլի արդյունքներից․ շատ պատգամավորներ հետին հորիզոնականներում են հայտնվել և վստահ չեն, որ կկարողանան պատգամավոր ընտրվել։ Փաշինյանը խոստացել է ոչ ոքի աչքաթող չանել, յուրաքանչյուրի համար հարմար աշխատանք գտնել խորհրդարանական ընտրություններից հետո։ Հանձնարարել է նաև կտրուկ ակտիվացնել աշխատանքները թե՛ տեղական շտաբերում, թե՛ սոցիալական ցանցերում, պատասխանել ընդդիմության և հանրային կարծիք ձևավորողների բոլոր մեկնաբանություններին, ոչինչ աչքաթող չանել, ցույց տալ, թե իբր իրենք վերահսկում են իրավիճակը։ Հատուկ ընդգծել է, որ պասիվները պատժվելու են։
Մեր աղբյուրը հայտնեց, որ վարչության անդամներն այս օրերին առանձին-առանձին հանդիպումներ կամ հեռախոսազանգեր են ունենում պատգամավորների և պաշտոնյաների հետ, փոխանցում Փաշինյանի պահանջները, նաև գույքագրում իրականացնում՝ պարզելու, թե ով ինչպես է աշխատում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում։ Ըստ այդ ցուցակների էլ հետագայում հաշվի են առնելու, թե ում ինչ պաշտոնի պետք է նշանակեն։
Տաթևիկ Բադալյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել