Նոր սպառնալիք Օվերչուկից
Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Այժմ Եվրամիության երկրների հետ ավիահաղորդակցություն չկա, նշանակում է՝ մենք Հայաստանի հետ ավիահաղորդակցություն չենք ունենա: Սա կարող է կոշտ հնչել, բայց ուզում ենք, որ հայերը հասկանան, որ դա տեղի կունենա, քանի որ որոշումներ են կայացվել ԵՄ-ին մերձենալու մասին»,- նշել է նա։
Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպմանը հաջորդ օրն էլ Օվերչուկը մի շարք հայտարարություններ էր արել՝ ծավալուն հարցազրույց տալով ՏԱՍՍ գործակալությանը։ Ըստ էության, Ռուսաստանի փոխվարչապետը գրեթե ամենօրյա ռեժիմով նոր սպառնալիքներ է հասցեագրում Հայաստանի Հանրապետությանը։ Մի կողմից՝ սա, իհարկե, վտանգավոր է հենց մեր երկրի համար, մյուս կողմից էլ, փաստում է, որ ռուսական կողմն ինքն էլ հայտնվել է ցայտնոտային իրավիճակում։ Բնական է, առնվազն 200 տարի լինելով հարավկովկասյան տարածաշրջանում և ունենալով ազդեցության ամենամեծ չափաբաժինը, Ռուսաստանն այսօր փաշինյանական իշխանության պատճառով կանգնել է Հարավային Կովկասից դուրս մղվելու հեռանկարի առջև, ընդ որում։
Թերևս միայն Վրաստանն է, որ Ռուսաստանին դուրս մղելու ակներև ջանքեր չի գործադրում։ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները, դրդված լինելով Արևմուտքից, ամեն ինչ անում են Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար։ Իսկ Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումներ փաստացի ռուսական կողմի ծրագրածով չի անցել։ Փաշինյանը բավականին կոշտ պատասխաններ է տվել։ Իհարկե, սա ահռելի վտանգներ է պարունակում Հայաստանի համար։ Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին առաջին հերթին հետաքրքրում է սեփական կուսակցության վերարտադրությունը, այլ ոչ Հայաստանի շահերը, բայց և ռուսական կողմի մտահոգություններն էլ պետք է հասկանալ։
Ի վերջո, այդ երկիրը, որ այժմ լուրջ դիմակայության մեջ է Արևմուտքի հետ, կորցնելով Հարավային Կովկասը, ծանր հա խնդիրների է բախվելու և ամեն ջանք գործադրելու է, որպեսզի նման հեռանկարը կյանքի չկոչվի։ Ավիահաղորդակցության դադարեցումը Հայաստանի հետ վնասակար է թե՛ Հայաստանին և թե՛ հենց Ռուսաստանի, բայց և պետք է հայկական կողմը գիտակցի, որ ռուսական Ռուսաստանը կարող է նույնիսկ իր շահերի հաշվին գնալ նման որոշումների։ Ի վերջո այդ երկիրն ավելի մեծ ռեսուրսներ ունի վերականգնվելու, քան Հայաստանի Հանրապետությունը։
Մանե Կիրակոսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել