Քոչարյան Անդրանիկը իշխող ռեժիմի ցուցիչն է, բացահայտում է իշխանության վերաբերմունքը բանակի նկատմամբ
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Արահամյանը անդրադարձել է Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ բանակից ազատվելու մասին հայտարարությանը․
«Իշխանությունն Անդրանիկ Քոչարյանի շուրթերով ազդարարեց զինծառայության վերաբերյալ իր բանաձևը։
Ա. Քոչարյանն իր տղայի՝ բանակում չծառայելու վերաբերյալ հարցին ի պատասխան արձագանքել է․ «Իմ տղայի չափ գիտելիք դուք էլ ունենայիք, չէիք ծառայի․ նա բարձրակարգ մարդ է»։
Իրենց տղաները մեծ գիտելիքներ ունեն, ըստ այդ տրամաբանության՝ «բարձրակարգ» են, և դրա համար էլ բանակում չեն ծառայում։
Պարզ է, չէ՞, սրանց կարծիքն ու մոտեցումը մեր զինծառայողների մասին։
Քոչարյան Անդրանիկը իշխող ռեժիմի դեմքն ու ցուցիչն է, որը բացահայտում է իշխանության իրական վերաբերմունքը բանակի ու զինծառայողների նկատմամբ։
Այն պետությունը, որը չի գիտակցում հայրենիքի պաշտպանի դերն ու առաքելությունը, պարզապես ապագա չունի։
ՀԳ․ Անդրանիկ Քոչարյանների քաղաքական ներկայությունն է, որ մեր երկիրն ու բանակը պարտությունների և ծանր կորուստների այս կետին է հասցրել»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել