Հուսանք՝ առաջիկա դիվանագիտական ջանքերն արդյունավետ կլինեն և Մերձավոր Արևելքում խաղաղություն կբերեն
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ամերիկյան Axios հրատարակությունը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ Իրանի գերագույն առաջնորդը երկուշաբթի օրը հանձնարարել է համաձայնվել ԱՄՆ-ի հետ հրադադարի հասնելու միջնորդների ջանքերին (Պակիստանի նախաձեռնությամբ):
Իրանի կողմից հրադադարի հաստատման նախնական պայմանները կարծես թե չի չբավարարել Վաշինգտոնին, և Պակիստանի, Եգիպտոսի ու Թուրքիայի միջնորդները աշխատել են այն փոփոխելու ուղղությամբ։
Իրանի արտաքին գործերի նախարարը կարևոր դեր է խաղացել ԱՄՆ-ի հետ հրադադարի շուրջ բանակցություններում՝ համոզելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին՝ ընդունել հրադադարի առաջարկը։
Թրամփը խոսել է Նաթանյահուի հետ՝ նախքան Իրանի հետ 14-օրյա հրադադարի մասին հայտարարելը՝ Իսրայելի աջակցությունն ու համաձայնությունն ունենալու համար։
Նեթանյահուն ԱՄՆ-ից ստացել է երաշխիքներ, որ առաջիկա բանակցություններում Վաշինգտոնը կպնդի, որպեսզի Իրանը հրաժարվի իր միջուկային ծրագրից և դադարեցնի ուրանի հարստացման ու հրթիռային սպառնալիքները։
Թրամփը հայտարարել նաև, որ սկզբունքորեն դեմ չէ Իրանի առաջարկույունները որպես բանակցությունների համար աշխատանքային տարբերակ ընդունելու համար:
Ըստ պայմանի, 14-օրյա հրադադարի ընթացքում Իրանը պետք է բացի Հորմուզի նեղուցը ծովային բեռնափոխադրումների համար՝ որոշ տեխնիկական սահմանափակումներով:
Հուսանք, որ առաջիկա երկու շաբաթներին ծրագրվող դիվանագիտական ջանքերը արդյունավետ կլինեն և Մերձավոր Արևելքում իրական և տևական խաղաղություն կբերեն»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել