Իրանական պատվիրակությունն ապրիլի 9-ի երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար
Իրանական պատվիրակությունն ապրիլի 9-ի երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար։ Այս մասին հայտնել է Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մողադամը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Չնայած իրանական հասարակության մեջ առկա թերահավատությանը՝ պայմանավորված իսրայելական վարչակարգի կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներով՝ նպատակ ունենալով տապալել դիվանագիտական նախաձեռնությունը, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հրավերով իրանական պատվիրակությունն այսօր երեկոյան ժամանելու է Իսլամաբադ՝ Իրանի կողմից առաջարկված 10 կետերի հիման վրա լուրջ բանակցությունների համար»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 7-ին հայտարարել էր Իրանի հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Նրա խոսքով՝ կողմերը լուծել են գրեթե բոլոր վիճելի հարցերը, և Վաշինգտոնը որպես հետագա բանակցությունների աշխատանքային հիմք դիտարկում է Թեհրանի 10 կետից բաղկացած առաջարկները։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, որը հանդես է գալիս որպես միջնորդ կողմերի միջև, նրանց հրավիրել է բանակցությունների ապրիլի 10-ին։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան