Ինչո՞ւ է հետաձգվել ամերիկյան պատվիրակության այցը Հայաստան
«Foreign Policy» հեղինակավոր պարբերականը հայտնում է, թե TRIPP նախագծի շրջանակում տարածքի ուսումնասիրման նպատակով ամերիկյան ընկերության ներկայացուցիչների այցը հետաձգվել է՝ Իրանի հետ պատերազմի պատճառով։ Պարբերականին այդ մասին ասել են երևանյան աղբյուրները։ «Իրանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը կարող է վտանգել Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված միակ հաջողված խաղաղության համաձայնագիրը։
Ըստ պարբերականի՝ նախորդ տարի Թրամփին հաջողվեց նոր թափ հաղորդել երկարամյա հակառակորդների միջև խաղաղության գործընթացին և հասնել դիվանագիտական մեծ առաջընթացի։ Թրամփի կողմից խաղաղության հաստատմանն ուղղված և լայնորեն գովազդվող համաշխարհային ջանքերի ֆոնին սա իրական հաղթանակ էր։ «Սակայն այժմ Իրանում Թրամփի սկսած պատերազմի հետևանքները սպառնում են տապալել Կովկասում նրա ձեռքբերումները։ Թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի պաշտոնյաները մտահոգություն են հայտնում, որ արտաքին քաղաքականության հարցերով Թրամփի վստահված անձանց նեղ շրջանակն այլևս չի կենտրոնանում այս տարածաշրջանի վրա։ Նույնիսկ հայտարարված հրադադարի պայմաններում Սպիտակ տունը դեռ որոշ ժամանակ կենտրոնացած է մնալու Իրանի վրա։ Արդյունքում՝ Կովկասում խաղաղության հասնելու թափը կարող է կորսվել»,– գրել է «Foreign Policy»-ն։
Սկանդալային այս հրապարակումից հետո ԱՄՆ պետքարտուղարությունը փորձել է հանգստացնել կողմերին՝ նշելով, թե TRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը։ «TRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը, քանի որ այն ունի Հարավային Կովկասում և դրանից դուրս խաղաղությունն ու բարեկեցությունը խթանելու ներուժ։ Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ TRIPP-ը իրականություն դարձնելու հանձնառությանը»,– նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։
Այդուհանդերձ, այլևս ակնհայտ է, որ «Թրամփի ուղու» հետագա ճակատագիրը խիստ վտանգված է․ տարածաշրջանում Իրանի դիրքերը ոչ թե նվազել, այլ ամրապնդվել են, իսկ Թեհրանը կտրուկ դեմ է TRIPP նախագծին։ Ղազախստանի երկու նախարարների՝ երեկ Հայաստան այցն էլ, ըստ էության, նպատակ ուներ հասկանալ, թե ինչ է լինելու հավակնոտ, բայց անիրականանալի այս նախագծի հետ։
Աննա Մարգարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ
Քաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիա...
1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա Սողոմոնյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը