Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանԳյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղԱնկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ» Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ» ՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումըԵս շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ Թրամփ«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունի
Քաղաքականություն

Ի՞նչ է զգուշացրել ՌԴ փոխնախարարը Հայաստանի դեսպանին

ՌԴ-ում Հայաստանի դեսպանը և ՌԴ արտաքին գործերի փոխնախարարը քննարկել են Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Միխայիլ Գալուզինը և Գուրգեն Արսենյանը նաև մտքեր են փոխանակել արդիական հարցերի շուրջ և ընդգծել տարբեր ոլորտներում համատեղ աշխատանքի կարևորությունը։ Դիվանագետները անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ «3+3» հարթակի շրջանակներում գործունեության շարունակմանը։

Ուշագրավ է, որ այս հանդիպումը տեղի է ունենում Մոսկվայում Պուտին-Փաշինյան աղմկահարույց հանդիպումից հետո, որին մասնակցում էր նաև Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը՝ չափազանց կոշտ խոսակցությունից հետո։ Ըստ էության, Գալուզինը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանի իշխանությունների վարքը և հնարավոր հետևանքները։ Բնականաբար, հետևանքների մասին թե՛ հանդիպման բաց մասում, թե՛ արդեն իսկ առանձնազրույցի ընթացքում ասել էր նաև Ռուսաստանի նախագահը, բայց Ռուսաստանը վերջին շրջանում առանձնակի կոշտ շեշտադրումներով մի քանի անգամ զգուշացումներ է անում Հայաստանին, և դեսպանն էլ հրաշալի հասկանում է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ հայ-ռուսական հարաբերությունների հերթական սրումը։

Առավել ևս, որ Գուրգեն Արսենյանին իր պաշտոնավարման ընթացքում չի հաջողվել և չի հաջողվում ջերմ կապեր հաստատել Ռուսաստանի հետ, և պատճառը ոչ թե դեսպանի անձն է, այլ բուն Հայաստանի իշխանությունների վարքը։ Բնականաբար, դեսպանը ռուսական կողմի մտահոգությունները կփոխանցի Հայաստանի իշխանություններին, իսկ թե ինչ եզրահանգումներ կանի Փաշինյանն ու իր թիմը, բարդ է ասել։

Աննա Մարգարյան