Միակողմանի զիջումների քաղաքականությունը չի բերել խաղաղություն՝ այն միայն հետաձգել է ճգնաժամը և ստեղծել նոր պահանջներ․ Արա Այվազյան
«Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսին Արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանի ելույթի հիմնական թեզերը.
«Հայաստանի անվտանգությունը սկսվում է արտաքին քաղաքականությունից: Թույլ արտաքին քաղաքականությունը հանգեցնում է պետության թուլացման։
2020 թվականից հետո հին անվտանգության համակարգը փլուզվել է, իսկ նորը չի ձևավորվել։ Փոխանակ վերականգնելու հավասարակշռությունը՝ գործող իշխանությունները ընտրել են հարմարվողական քաղաքականություն, ինչը բերել է սուբյեկտության կորստի, իսկ մեզ առնչվող որոշումները հաճախ կայացվում են առանց Հայաստանի մասնակցության։
Միակողմանի զիջումների քաղաքականությունը չի բերել խաղաղություն՝ այն միայն հետաձգել է ճգնաժամը և ստեղծել նոր պահանջներ։ Լարվածությունից խուսափելը չի նվազեցնում ռիսկերը, այլ խորացնում է դրանք։ Ներկայիս «խաղաղությունը» ժամանակավոր դադար է և անվտանգության պատրանք։
Անհրաժեշտ է անցում նախաձեռնողական և հաշվարկված քաղաքականության, որտեղ պետությունը ձևավորում է իրադարձությունները, ոչ թե արձագանքում դրանց։ Այս մոտեցման հիմքում դրվում է անվտանգության գործնական բանաձևը՝ հավասարակշռություն, զսպում և երաշխիքներ, որոնք պետք է ապահովեն ճնշման բացառումը, համաձայնությունների պահպանումը և դրանց պարտադիր իրականացումը։
Արտաքին քաղաքականությունը պետք է ունենա արտաքին հենարաններ և հիմնված լինի շահերի վրա.
- Ռուսաստանի հետ՝ գործնական անվտանգություն,
- ԱՄՆ-ի հետ՝ իրական երաշխիքներ,
- ԵՄ-ի հետ՝ ինստիտուցիոնալ և տնտեսական զարգացում,
- տարածաշրջանում՝ ուժերի հավասարակշռություն։
Հայաստանը կանգնած է ընտրության առաջ․ շարունակել ներկա ուղին՝ նշանակում է թուլանալ։ Փոփոխություններից խուսափելն ավելի վտանգավոր է, քան փոփոխությունները։ Անհրաժեշտ է անցնել վճռական, հաշվարկված և նախաձեռնողական քաղաքականության, քանի որ սպասելու ժամանակը ավարտված է»։




















Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններ...
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
Ինչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում են
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
ԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ
Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մար...
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ ա...
Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում