Մшhն այնքան սարսափելի չէ, ավելի սարսափելի է մե ռելի պես ապրելը. Արթուր Ավանեսյան
«Ինձ համար կա մի հստակ բան՝ հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանությունները»,- Ազատության հրապարակում «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, գնդապետ, արցախցի հետախույզ Արթուր Ավանեսյանը։
Նա նշեց, որ ինքն այսօր այդ փոփոխության պայքարի զինվորն է, այնպիսի փոխոփության, որ փրկելու է մարդկանց կյանքը երկրում, կանխելու է պատերազմները։
«Որպես զինվորական՝ ես լավագույնս գիտեմ խաղաղության արժեքը, քանի որ պատերազմի գինը ես գիտեմ շատերից լավ, տեսել եմ, թե ինչպես են իմ ընկերները զոհվում պատերազմում, ինքս էլ դրա համար անձնական ծանր գին եմ վճարել։
Բայց և այնպես, մահն այնքան սարսափելի չէ, ավելի սարսափելի է մեռելի պես ապրելը։ Հայաստանն այրամբ է վճարել խաղաղություն ունենալու համար»,- ասաց Ա. Ավանեսյանը։
Նա ընդգծեց, որ կա մի մեկ առաջնորդ, ով կարող է ապահովել մնայուն, ուժեղ խաղաղություն. «Դա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն է։
Սամվել Կարապետյանը շատ լավ գիտի, թե ինչպիսի զոհությունների են գնացել հազարավոր հայեր մեր հողը պաշտպանելու համար, հազարավոր հայերի է օգնության ձեռք մեկնել, ովքեր կորցել են իրենց տները, աջակցել է վիրավոր զինվորներին ու նրանց ընտանիքներին»։
Ա. Ավանեսյանը նշեց, որ այսօր մենք կանգնած ենք ընտրության առաջ՝ կգնա՞նք վախի և ստորացաման ճանապարհով, թե՞ արժանապատվության և ուժի ճանապարհով։
«Վախ... ես տեսել եմ վախը մեր թշնամու աչքերում, սահմանին, կռվի ժամանակ, բայց ոչ երբեք հայ զինվորի աչքերում, ոչ երբեք հայ ժողովրդի աչքերում։
Մեր ընտրությունը միակն է ու հստակ՝ մենք ընտրում ենք արժանապատվությունը, եկեղեցին, մեր հայրենիքը։
Հայաստանի անվտանգությունը փոխվելու է, ուժեղանալու է, Հայաստանում հաստատվելու է ուժեղ և մնայուն խաղաղություն, մենք Սամվել Կարապետյաի հետ գիտենք՝ ինչպես դա անել»,- ասաց Ա.Ավանեսյանը։
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։




















Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններ...
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
Ինչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում են
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
ԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ
Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մար...
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ ա...
Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում