Քեզ թուլություն չի սազում, հա'յ ազգ։ Չե'նք համակերպվելու. Նարեկ Կարապետյան
«Մարդիկ կան, որ մտածում են՝ մեր ազգը քնել է, մարդիկ կան, որ մտածում էին, մեր ազգը նիրհի մեջ է, իրենք էլ ինչ ուզեն, կանեն։ Եթե նրանք տեսնեին այն, ինչ ես եմ տեսնում, իրենք շատ կվախենային»,-Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ելույթն այսպես սկսեց «ուժեղ Հաաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ ի նկատի ունենալով հրապարակի բազմամարդ լինելը։
Նա բեմից մի մի քանի կադր արեց՝ ցույց տալու, թե ինչ է կատարվում։
«Ձեզ տեսնելով, այսքան միավորված հայ մարդ տեսնելով՝ ես հասկանում եմ, որ մենք հասնում ենք մեր համախմբման երազանքին։ Իմ ժողովուրդ, բազմակի անգամ հավատացած ու հավատը կորցրած, ես գիտեմ, թե քեզ ինչն է հետ պահում մեզ հավատալուց, քեզ բազմաթիվ անգամներ խոսք են տվել, որ անելու են ամեն ինչ, բայց չեն արել, երբեմն հասկանալով, երբեմն չհասկանալով, արել ենք քայլեր, որոնք թուլացրել են մեր երկիրը։ Քեզ թուլություն չի սազում, հա'յ ազգ։ Չե'նք համակերպվելու»,-ընդգծեց նա։
Կարապետյանն ասաց՝ պատմական այն շրջաններում, երբ մտածել ենք՝ էլ ելք չկա, ճակատագիրը մեր ժողովրդի որդիներից ընտրել է ու ասպարեզ է նետել նրանք, որ փոխեն ընթացքը, ուղղեն մեր երկրի մեջքը։
«10 ամիս առաջ, այն օրը, երբ մենք Սամվել Կարապետյանի հետ այցելեցինք Մայր աթոռ, ես ենթադրել չէի կարող, որ այսօր այստեղ տասնյակ հազարավոր մեր քաղաքացիների հետ միասին պետք է ազդարարենք փոփոխությունների սկիզբը։ Մեզ առաջնորդել է նախախնամությունը, և մենք, ենթարկվելով նրան, արել ենք և անում ենք ամեն ինչ, որպեսզի բերենք այդ փոփոխությունը, որը մեզ այդքան պետք է»,-ասաց Նարեկ Կարապետյանը։
Կուսակցության ներկայացուցիչը թվարկեց ակնկալվող փոփոխություններից մի քանիսը՝ փոխվելու է մեր երկրի վերաբերմունքը մեր ընտանիքներին, աղքատությանը վերջ դնելու համար Հայաստան հոսելու են միլիարդավոր դոլարների իրական ներդրումներ իրական ներդրողներից, հայ մարդը պարապ չի մնալու, աշխատելու է և լավ է ապրելու, փոխվելու են մեր քաղաքները, օտար երկրներից վերադառնալու են մեր բակի ընկերները։
«Դրա համար, իհարկե, պահանջվելու են ժամանակ, քրտնաջան աշխատանք։ Ես վստահ եմ, որ հայկական ամենամեծ կազմակերպություն ստեղծած անձնավարությունը՝ Սամվել Կարապետյանն իր առաջնորդությամբ կբերի այն հաղթական կետին, որ մենք հաղթահարած կլինենք աղքատությունն ու կունենանք բարեկեցիկ երկիր։ Մենք չենք լինելու անցյալի ստվերը, մենք պետք է լինենք բարձունքը ապագայի, բարձր նշաձող դնենք։ Մեր հայրենիքը մանոր-մունր ռեմոնտների համար չի ստեղծվել»,-ասաց բանախոսը։




















Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններ...
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
Ինչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում են
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
ԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ
Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մար...
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ ա...
Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում