Մեր երազած Հայաստանը բաժանված, նվաստացած, մոլորված Հայաստանը չէ. Արամ Վարդևանյան
«Այսօր առավել քան ակնհայտ է, որ թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով մեր երկիրը կարող է հայտնվել աշխարհքաղաքական բախման կիզակետում։ Ակնհայտ է, որ գերտերությունների դեմ խարդավանքներով տարածաշրջանում մեզ անվտանգ չենք զգա, մեզ պետք են բարեկամներ, ոչ թե նոր թշնամիներ, մեզ պետք են գործընկերներ, ոչ թե արհեստական հակառակորդներ, մեզ պետք է այնպիսի արտաքին քաղաքականություն, որ կարողանա խոսել ուժային բոլոր կենտրոնների, բոլոր մայրաքաղաքների հետ արժանապատվորեն, խելացի, պրոֆեսիանալ, միայն Հայաստանի շահերից ելնելով»,-ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ ելույթ ունենալով Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում։
Նա ընդգծեց՝ իրենց երազած Հայաստանը վախեցած, նվաստացած, բաժանված Հայաստան չէ, աշխարհքաղաքական խաղերի մեջ մոլորված Հայաստան չէ։
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի դեմ հարուցված գործին, նրան 10 ամիս անազատության մեջ պահելուն՝ Ա. Վարդևանյանը նշեց, որ այս գործը փաստեց՝ Հայաստանում ժողովրդավարությունը քայքայված է, միջազգային ճանաչում ունեցող իրավաբանները, գործի մասին լսելով, մանրամասներին տեղեկանալով, ապշելու աստիճան զարմացել են։
«Սա խայտառակություն է, ամբողջ աշխարհն է տեսել, որ հայ ազգի հպարտություն հանդիսացող, ազգային բարերար մարդուն կարելի է նման կերպ կալանավորել»,-ասաց Վարդևանյանը, ինչին հետևեցին «ամոթ, ամոթ» վանկարկումները։
Վարդևանյանն ընդգծեց՝ այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ. «Մի վայրկյան չկասկածեք, արդարությունը հաստատ հաղթելու է»։
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։




















Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններ...
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
Ինչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում են
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
ԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ
Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մար...
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ ա...
Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում