Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման. Վահե Հովհաննիսյան
Մշտապես խաղաղությունից խոսող Թրամփը հարձակվում է մեր հարևան երկրին՝ «մի ամբողջ քաղաքակրթություն ոչնչացնելու» սպառնալիքով։ ՀՀ-ում Իրանի իսլամական հանրապետության դեսպանը մի հետաքրքիր ձևակերպում արեց, ասում է «հնարավոր չէ ոչնչացնել մեր քաղաքակրթությունը, Իրանում կան ծառեր, որոնք ԱՄՆ-ից հին են»։
Մյուս կողմից, հենց այս պահին նույն տարածաշրջանում տեղի է ունենում մեկ այլ քաղաքակրթության ոչնչացում։ Արցախում նույնպես կան ծառեր, վանքեր, որոնք հին են Ադրբեջանից, ԱՄՆ-ից և շատերից։ Բայց Հայաստանում չկա´ այն իշխանությունը, որը ձայն կհանի։ Երբ աչքիդ առաջ ոչնչացնում են հազարամյա եկեղեցիներ, գերեզմաններ, կանգնուն գյուղեր ու քաղաքներ, և Հայաստանի իշխանությունը չի փորձում ձայն հանել, կանխել, միջազգային աղմուկ բարձրացնել, ապա դա ոչ թե տանում է խաղաղության, այլ ֆիքսում է քո՝ դիմադրելու անկարողությունը, ու քեզնից նոր խոշոր կտորներ պոկելու գայթակղություն է ծնում։
Այս տրամաբանության մեջ մեզնից ո´վ ասես, ի´նչ ասես պահանջելու է։ Ալիևն էլ, նրա խնդրանքով՝ ուրիշներն էլ։ Պահը գա՝ Թրամփը մի օր հանգիստ կարող է Ուիթքոֆին ուղարկել մեզ մոտ , թե՝ Հայաստանի էս մասը պետք է տաք Ադրբեջանին՝ «Հայե´ր, կնքե´ք գործարք, հետո ո´ւշ կլինի» տոնայնությամբ։
Սա է այսօր խաղի կանոնը, և եթե դու չունես դիմադրության առանցք, չունես դաշնակիցներ և չունես խաղաղության երաշխիք, ապա քեզ, ժպիտները դեմքերին, Եվրածափերի տակ կարող են հոշոտել։
Մեր առաջիկա ընտրությունների կարևոր խնդիրն է՝ մեր ընտրությամբ չեզոքացնել այս ռիսկերը։ Մեր լիդերության խնդիրն է՝ բացատրել մեր ժողովրդին, որ մենք մեր ընտրությամբ կարող ենք դա անել։ Նոր իշխանություն է պետք, որը կարող է Հայաստանը դարձնել «խաղաղ նավահանգիստ»՝ այսօրվա փոթորկված աշխարհում, որ մեր փոքր երկիրը դուրս բերի աշխարհի ուժեղների մրցակցության դաշտից։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել