Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան  Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան
Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա Գասպարյան
Քաղաքականություն

Անհրաժեշտություն է փոխել ՀՀ գործող իշխանությունների ապազգային ուղեգիծը․ Կոչ-հայտարարություն

Ապրիլի 11-12-ը Փարիզում կայացավ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողով՝ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքի 26 երկրներից ժամանած ավելի քան 150 հեղինակավոր մտավորական, քաղաքական, հանրային եւ համայնքային գործիչների մասնակցությամբ: Խորհրդաժողովը հանգամանալից քննեց համազգային մարտահրավերների եւ աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ներկայիս պատկերը եւ համահայկական օրակարգերի շուրջ զորաշարժի անհրաժեշտությունը:

Խորհրդաժողովի բացման նիստին տեսաերիզով իրենց ողջույնի խոսքերը հղեցին Գարեգին Բ եւ Արամ Ա Վեհափառները, Արցախի հանրապետության խորհրդարանի նախագահ, Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը: Խորհրդաժողովին հաջողության մաղթանք փոխանցեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Չորս կետերից բաղկացած օրակարգի շուրջ քննարկումից հետո խորհրդաժողովը կատարեց համապատասխան հաստատումներ, ընդգծեց առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Ա. ՍՓՅՈՒՌՔԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԵՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ

Սփյուռքի դերը հայության առջեւ ծառացած հիմնահարցերի լուծման մեջ ունի ռազմավարական կարեւոր նշանակություն: Այսօր, երբ հայկական պետականությունը գտնվում է անվտանգային լուրջ սպառնալիքների առջեւ, եւ թիրախավորվում են ազգային ինքնության հիմնասյունները, հրամայական է ազգային օրակարգերի շուրջ համահայկական զորաշարժը:

Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերը եւ նպատակները անքակտելի են։

Ներկա հանգրվանում Սփյուռքի քաղաքական օրակարգի առաջնահերթություններն են.

Հայաստանի պետականության հզորացում. Հայաստանի Հանրապետության հզորացման եւ անվտանգության ամրապնդմանն ուղղված ծրագրային համապարփակ ռազմավարության մշակում եւ գործադրում:

Հայոց Ցեղասպանության ճանաչում եւ հատուցում.Հակառակ Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության, Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հատուցման գործընթացը մնում է հրամայական:

Արցախյան հիմնահարց. Արցախի հարցը շարունակում է մնալ օրակարգի վրա՝ ընդգրկելով հետեւյալ գործնական քայլերը.

–          Գերիների անհապաղ ազատ արձակման հարցի հետապնդում։

–          Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքի միջազգայնացում:

–          Բռնագրաված Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն:

–          Արցախի պետական կառույցների գործունեության լիարժեք աջակցություն։

–          Արցախի հանրապետությունից բռնի տեղահանված հայրենակիցների՝ ՀՀ-ում քաղաքացիական իրավունքների պաշտպանության եւ ընկերային-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներ։

Բ. ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՐԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԵՋ

Հայկական ինքնությունը խարսխված է հայոց պատմության, Հայոց եկեղեցու, լեզվի, մշակույթի եւ ազգային արժեքների վրա, որոնք սփյուռքահայության գոյության հիմնական հենասյուներն են։ Ներկա օրհասական պայմաններում Հայոց եկեղեցին, ինչպես անցյալում, այսօր եւս շարունակում է  մնալ ոչ միայն հոգեւոր խարիսխ, այլ նաեւ հայ ժողովրդի ազգային եւ հոգեւոր ինքնության հիմնաքար։

Դատապարտելով ՀՀ իշխանությունների սանձազերծած պայքարը հայկական արժեքների եւ Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝ անհրաժեշտ է նկատի ունենալ հետեւյալ առաջնահերթությունները.

–          Դիմադրություն. Ազգային ինքնության դեմ ուղղված որեւէ քայլ եւ գործողություն պետք է արժանանա կազմակերպված եւ միասնական հակազդեցության։

–          Համախմբում. Կանխել պառակտումը եւ ստեղծել ամուր համախմբում Եկեղեցու շուրջ։

–          Կրթություն եւ դաստիարակություն. Ամրապնդել եւ ընդլայնել սփյուռքահայ կրթական, մշակութային ու հոգեւոր-արժեքային համակարգն՝ ի խնդիր ավելի մեծ թվով նոր սերունդների հայեցի ինքնության եւ դաստիարակության։ Նոր սերնդի մոտ պետք է զարգացնել ազգային ընդհանուր շահերը գիտակցելու եւ նրանց տեր կանգնելու կամքը։

Գ ՀԱՅԱՍՏԱՆ–ՍՓՅՈՒՌՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ ԵՎ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ

Ազգային արժեքային համակարգը Հայաստանի Հանրապետության եւ ամբողջ հայ ազգի ուժի հիմնական աղբյուրն է: Այն պետք է համարել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մշակման եւ համահայկական օրակարգի անփոխարինելի հիմքը: 44-օրյա, ինչպես նաեւ Արցախի վերջին պատերազմներից եւ հայաթափումից հետո, Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը սփյուռքահայության մոտ առաջացրել է խոր հիասթափություն եւ հուսախաբություն, որի հետեւանքները նկատելի են Սփյուռքի՝ Հայրենիքից հեռանալու մտահոգիչ միտումներում: Խիստ դատապարտելի է ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից կազմակերպված Սփիւռքն անտեսելու, պառակտելու եւ Հայրենիքին նրա զորակցությունն արհամարհելու վնասակար քաղաքականությունը: Մտահոգիչ է նաեւ ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքը Միջին Արեւելքի գոյութենական վտանգներ ապրող հայկական գաղութների նկատմամբ: Առ այդ, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների առաջնահերթություններն են.

–          Հայաստան-Սփյուռք ռազմավարական գործակցություն. Վերականգնել եւ որակական նոր մակարդակի բարձրացնել կառույցային (ինստիտուցիոնալ) կապերը Սփյուռքի հետ։

–          Համահայկական կարողականության եւ ցանցային հնարավորությունների օգտագործման արդյունավետ մեխանիզմների ստեղծում. Ապահովել Սփյուռքի մասնագիտական մարդուժի առավելագույն մասնակցությունը պետական զանազան նախագծերում եւ օղակներում՝ պատասխանատվություններ ստանձնելու հեռանկարով։

–          Հայաստան-Սփյուռք միասնական տարածքի ձեւավորում. Քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, գիտական, ռազմարդյունաբերական, տեղեկատվական եւ կրթամշակութային միասնական քաղաքականության մշակում եւ գործադրում։ Այս իմաստով մեծ է Սփյուռքի մասնագիտական մարդուժի դերը հայկական փափուկ ուժի կիրառման մեջ։

–          Արեւմտահայերենի վտանգված լինելու պարագան. Արեւմտահայերենի պաշտպանության ու զարգացման գործը ենթադրում է ոչ միայն Սփյուռքի, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության ներգործոն դեր:

–          Սփյուռքի դերակատարության բարձրացում. Մասնագիտական քննարկման նյութ դարձնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման եւ համահայկական հարցերի հետապնդման մեջ սփյուռքահայության դերակատարության հնարավոր տարբերակները՝ հասնելու համար ՀՀ-ում համազգային համախոհության եւ երկրի քաղաքական համարգից ներս իրավական լուծումների։

Դ. ՍՓՅՈՒՌՔԻ ԶՈՐԱՇԱՐԺ ԵՎ ՎԵՐԱՇԽՈՒԺԱՑՈՒՄ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ

Համահայկական օրակարգերի նկատմամբ Սփյուռքի միասնականության, հզորացման եւ վերակազմակերպման անհրաժեշտությունն աներկբա է:

Հրամայական է է սփյուռքահայության համախմբումը համազգային նպատակների շուրջ, սփյուռքյան կառույցների եւ առհասարակ գործելակերպի արդիականացումը, գաղութների միջեւ ուղղակի համագործակցությունը եւ ներուժի հետեւողական ամրապնդումը: Սփյուռքի վերակազմակերպման գործընթացում հատկապես կենսական է երիտասարդության լիարժեք ներգրավումը:

Սփյուռքի զորաշարժը պետք է կատարվի ռազմավարական ծրագիրների շուրջ՝  նկատի ունենալով հետեւյալ առաջնահերթությունները.

–          Աշխարհասփյուռ հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության հզորացում՝ իբրեւ մեկ ազգի երկու բաղադրամասեր։

–          Ազգային պետություն կերտելու գործընթացի սատարում։

–           Հայ Դատի եւ համազգային նպատակների հետապնդում:

Վերոնշյալ հաստատումների եւ մատնանշված առաջնահերթությունների լույսի տակ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողովը շեշտում է, որ ներկա աշխարհաքաղաքական բարդ պայմաններում Սփյուռքի կենսունակությունն ու հզորությունն անքակտելիորեն կապված են Մայր հայրենիքին։

Մեր միասնականությունը պետք է խարսխվի հավերժական ազգային արժեքների եւ պետականության ամրապնդման տեսլականի վրա՝ իբրեւ համընդհանուր օրակարգ։ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերը եւ նպատակները անքակտելի են։

Մենք մերժում ենք ներկայիս իշխանությունների որդեգրած պառակտիչ եւ վանողական մոտեցումները։

Փոխարենը, կոչ ենք ուղղում՝ ստեղծելու առողջ, համակարգված եւ հավասարակշռված հարաբերություններ, որոնք միակ երաշխիքն են հզորացնելու հայ ազգը եւ անսասան պահելու հայկական պետականությունը։ Մեր ներուժը պետք է ծառայի բացառապես համազգային նպատակներին՝ ապահովելով հայության անվտանգ եւ երաշխավորված ապագան։

Առ այդ, կարեւորում ենք ՀՀ բոլոր քաղաքացիների, անկախ իրենց  գտնվելու վայրից, մասնակցությունը ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին։ Կոչ ենք անում արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին իրենց միջոցներով գնալ Հայաստան եւ մասնակցել ընտրություններին։

Անհրաժեշտություն է փոխել ՀՀ գործող իշխանությունների ապազգային ուղեգիծը եւ հաստատել պետության զարգացման ազգային-պետական ուղեգիծ։