Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ
Քաղաքականություն

Հրաչյա Ռոստոմյան. Ոչինչ չի կարող խաթարել հայ մարզաշխարհի միասնականությունը, որով մենք միշտ աչքի ենք ընկել

 «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ պատրաստ է դառնալ կամուրջ՝ ապահովելու ակտիվ երկխոսություն Ռուսաստանի և Արևմուտքի մարզաշխարհի միջև, քննարկելու բոլոր հարցերը և միասնաբար գտնելու լուծումներ՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ»,- «Առավոտին» ասում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

-Պարոն Ռոստոմյան, նախօրեին Հայաստանում անցկացվեց Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը, որի ընթացքում, ինչպես արդեն տեղեկացանք, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընտրվեց ասոցիացիայի նախագահ: Ովքե՞ր առաջադրեցին պարոն Ծառուկյանի թեկնածությունը և ինչո՞վ էր դա պայմանավորված:

– Այո՛, իրավացի եք, ֆորումի ընթացքում պարոն Ծառուկյանն ընտրվեց Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահ: Դա ասոցիացիայի բոլոր անդամների խնդրանքն էր պարոն Ծառուկյանին, որի մասին բարձրաձայնեց ասոցիացիայի նախագահ Ազատ Մուրադովը: Նա հանդես եկավ բավականին ծավալուն ելույթով, որտեղ մանրամասն խոսեց այն ահռելի աշխատանքի մասին, որն այս տարիներին պարոն Ծառուկյանն իրականացրել է սպորտի բնագավառում: Պարոն Մուրադովը նշեց, որ Գագիկ Ծառուկյանն իր կյանքի մեծ մասը նվիրել է սպորտի զարգացմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում, և նրա ներդրումներն ու աշխատանքը տեսանելի են եղել նաև միջազգային օլիմպիական համայնքին: Հաշվի առնելով այդ ամենը՝ պարոն Մուրադովը Գագիկ Ծառուկյանին փոխանցեց ասոցիացիայի անդամների խնդրանքը՝ գլխավորելու մարզական այդ կարևոր կառույցը և նշեմ, որ նրանց խնդրանքին ՀԱՕԿ նախագահն արձագանքեց մեծ սիրով՝ ընդգծելով, որ պատրաստակամ է դառնալու միավորող ուժ և կամուրջ Եվրոպայի և Ասիայի մարզական ընտանիքների միջև:

-Կխնդրեմ խոսեք նաև ֆորումի կարևորության մասին: Ի՞նչ նշանակություն ուներ այս միջոցառումը մեր երկրի համար:

-Առանց ավելորդ չափազանցության պետք է ասեմ, որ սա բացառիկ կարևորության միջոցառում էր։ Մեզ համար մեծ պատիվ էր Հայաստանում հյուրընկալել նման մակարդակի նախաձեռնությունը։ Մեծամասշտաբ այս միջոցառումը մեր երկրում էր համախմբել համաշխարհային սպորտի հեղինակավոր ու ազդեցիկ անձանց՝ եվրոպական ու ասիական երկրների օլիմպիական կոմիտեների նախագահների, փոխնախագահների, տարբեր առաջատար ընկերությունների ղեկավարների, նաև աշխարհահռչակ մարզիկների: Այստեղ էր նաև Եվրոպայի օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դայնա Գուձինևիչյուտեն: Նշեմ, որ ֆորումի աշխարհագրությունը լայն էր՝ Գերմանիա, Չինաստան, Մոլդովա, Լիտվա, Իրան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ղազախստան և մի շարք այլ երկրներ պատրաստակամություն են հայտնում համախմբվել՝ մարզական գործակցությունն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ:

 -Ո՞րն է այս ֆորումի հիմնական նպատակը։

– Սա մի հարթակ է, որտեղ սպորտը դառնում է միավորող ուժ։ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի ռազմավարական նպատակն է զարգացնել սպորտը միջազգային մակարդակում, ապահովել երկխոսություն պետությունների միջև՝ առաջատար փորձի փոխանակման նպատակով։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մշտապես ողջունել է և աջակցել Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախաձեռնություններին։ Վստահ ենք՝ դրանք օգնելու են թե´ հայրենական, թե´ միջազգային սպորտի զարգացմանը, և օգնելու են գործընկեր պետություններին՝ է´լ ավելի խորացնելու գործակցությունը և համատեղ նախագծերի իրականացումը։ Այս համաժողովը աշխատելու շատ լուրջ հնարավորություն է ստեղծում բոլորիս համար՝ փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման առումով։ Իսկ եթե ավելի կարճ՝ սա կամուրջ է Եվրոպայի և Ասիայի մարզաշխարհների միջև։

– Նշեցիք, որ մի շարք երկրներ են մասնակցել ֆորումի աշխատանքներին, սակայն ՌԴ-ն չէր մասնակցում։ Փաստացի Եվրոպայի, Ասիայի օլիմպիական կոմիտեները մասնակցում են, սակայն ՌԴ պատվիրակությունը՝ոչ։ Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը։

-Այո՛, ցավոք սպորտը ևս դարձել է մեծ քաղաքականության մի մաս և այստեղ անարդարության էլեմենտ կա, քանի որ ՌԴ օլիմպիական կոմիտեն, մարզական գերատեսչությունները մարզիկները մշտապես ներկայացված են եղել նման հարթակներում։ Եվ ես կարծում եմ, որ հենց այստեղ է կարևորվում մեր առաքելությունը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ պատրաստ է դառնալ կամուրջ՝ ապահովելու ակտիվ երկխոսություն Ռուսաստանի և Արևմուտքի մարզաշխարհի միջև, քննարկելու բոլոր հարցերը և միասնաբար գտնելու լուծումներ՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ: ՀԱՕԿ-ը պատրաստ է հանդես գալ որպես ընդունող կողմ՝ տարբեր պետությունների մարզիկների համատեղ հավաքների համար, քանզի մեր մարզական օբյեկտները, կլիման, աշխարհագրական ռելիեֆը, մի շարք մարզական ուղղությունների համար բացառիկ հարմարավետ են։ Մենք պատրաստ ենք նաև մարզիչների և մարզական մասնագետների փոխանակման համատեղ խոշոր նախագծեր իրականացնել, համատեղել ջանքերը՝ միջազգային մակարդակում սպորտի զարգացման և Եվրասիական մայրցամաքի մի շարք պետությունների միջև առաջատար փորձի փոխանակման նպատակով։

 -Երեկ հայտնի դարձավ, որ Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով 2025 թվականի սեպտեմբերի 9-ից դադարած ճանաչել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

– Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, ինչպես նաև դրա ղեկավար կազմը, իրենց պարտականություններն ու լիազորություններն իրականացնում են ՀԱՕԿ կանոնադրության և Միջազգային օլիմպիական կոմիտեի Օլիմպիական խարտիայի համաձայն։ Ընտրված պաշտոնյաները շարունակում են կատարել իրենց գործառույթները մինչև ՀԱՕԿ Գլխավոր ասամբլեայի առաջին հատուկ նիստի անցկացումը։ Քանի դեռ այդ նիստը չի կայացել, նրանց պաշտոնավարումը շարունակվում է։

Գլխավոր ասամբլեայի հատուկ նիստը նշանակված էր 2026 թվականի ապրիլի 11-ին, ժամը 15:00-ին։ Սակայն ՀԱՕԿ բազմաթիվ անդամներից միայն մեկը՝ Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը, ստանալով օրակարգը, որոշել է որևէ առաջարկ չներկայացնել օրակարգային հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ թեկնածությունների մասով, և որոշել է, որ պետք է խոչընդոտի կոմիտեի բնականոն աշխատանքը։

Ստեղծված իրավիճակում կարևոր եմ համարում ընդգծել, որ մենք այս հարցի լուծումը տեսնում ենք իրավական տիրույթում և առաջնորդվելու ենք իրավական մեխանիզմներով։ Մեր իրավաբանների թիմն աշխատում է այս ուղղությամբ և այս հարցի հանգուցալուծումը մեր և մեր մարզաշխարհի օգտին է լինելու։

Ինչ վերաբերում է մարզաշխարհի արձագանքին, կարծում եմ՝ ոլորտի ներկայացուցիչները պետք է այս իրավիճակին մոտենան օլիմպիական հանդարտությամբ ու հանգստությամբ։ Մենք բոլոր իրավիճակներում եղել ենք միասնական և վստահ եմ՝ նույն միասնականությամբ էլ կհաղթահարենք այս ոչ հաճելի փուլը։ Ոչինչ չի կարող խաթարել հայ մարզաշխարհի միասնականությունը, որով մենք միշտ աչքի ենք ընկել ու որն էլ այս տարիների ընթացքում ընկած է եղել մեր բոլոր հաղթանակների հիմքում։