Օրբանի պարտության դասը Հայաստանի համար
Հունգարիայի ընդդիմադիր առաջնորդ Պետեր Մաջյարը հաղթել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում՝ պարտության մատնելով երկիրը 16 տարի կառավարող Վիկտոր Օրբանին։ Օրբանի «Ֆիդես»-ը ստացել է ընտրողների ձայների 37.8 տոկոսը, մինչդեռ Մաջյարի «Տիսա»-ն՝ 53.6 տոկոսը, ինչը բավարար է սահմանադրական մեծամասնության ձևավորման համար։ Հունգարիայի ընտրական մարմնի տվյալներով՝ քվեարկելու իրավունք ունեցողների 79 տոկոսը մասնակցել է քվեարկությանը, ինչը պատմական ռեկորդ է։ Օրբանի պարտությունը ցնծությամբ են ընդունել ոչ միայն ԵՄ-ում, այլև Հայաստանում՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր շրջանակները։
Օրբանն էր, որ ադրբեջանական նավթի դիմաց Բաքվին նվիրեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին, տարիներ շարունակ հակահայկական քաղաքականություն էր վարում, պարբերաբար արգելափակում ՀՀ օգտին բանաձևերը, խափանում Հայաստանին ԵՄ «Խաղաղության հիմնադրամից» միջոցներ հատկացնելը։ Այդուհանդերձ, թեև հունգարական հաղթած ընդդիմությունը տրամագծորեն հակառակ կարգախոսներն էր հնչեցնում, կտրուկ փոփոխություններ, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի մասով, ակնկալել չարժե։
Օրբանի պարտությունը մեկ էական հանգամանք ցույց տվեց, որ եթե հասարակությունն ակտիվորեն մասնակցում է ընտրություններին, հաղթում է՝ անկախ նրանից, թե գործող իշխանությունն ինչ ռեսուրսների է տիրապետում։ 79 տոկոս մասնակցությունն ահռելի էր, ինչը թույլ տվեց ընդդիմությանը ընդհուպ սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ձգտում է վերարտադրվել, Փաշինյանն էլ խոսում է սահմանադրական մեծամասնություն կազմելու մասին։ Իսկ դրա համար հարկավոր է, որ հնարավորինս քիչ մարդիկ գնան ընտրատեղամասեր։ Օրբանի պարտության հիմնական դասը հայկական ընդդիմության ու ընտրողների համար մեկն է՝ գնալ ընտրության՝ պարտադիր ու անվարան։
Տաթևիկ Բադալյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել