Իշխանության միակ զենքը քվեների փոշիացումն է մնացել
Երեկ մեկնարկել է Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջադրումների փուլը։ Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները արդեն կարող են իրենց փաստաթղթերը ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Առաջադրումների համար քաղաքական ուժերն ունեն 9 աշխատանքային օր, վերջնաժամկետը՝ ապրիլի 23-ն է։ Մինչև այս պահը ԿԸՀ-ն որևէ փաստաթուղթ չի ստացել։ 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էր 26 կուսակցություն և դաշինք, ընտրություններին մասնակցեց դրանցից 25-ը։
Արդյունքում ընտրություններին մասնակցած 1 մլն 281 հազար ընտրողներից 257 հազարի կամ 20 տոկոսից ավելի քվեները փոշիացվեցին, այդ ուժերը չհաղթահարեցին նվազագույն շեմը, իշխող «Քաղաքացիական պայմանագրին» հաջողվեց ստանալ սահմանադրական մեծամասնություն։ Նախնական գնահատականներով՝ 2026 թ. ընտրություններին կարող են մասնակցել նույն քանակի կամ ավելի շատ կուսակցություններ և դաշինքներ, իսկ հետևանքը լինելու է նույնը։ Փաստացի քվեների մի ահռելի զանգված կփոշիացվի՝ միտումնավոր առաջադրված իշխանական սատելիտների կամ սեփական ուժերը չգնահատած ընդդիմադիր միավորումների կողմից։
Սա հենց այն է, ինչին ձգտում է գործող իշխանությունը՝ հրաշալի հասկանալով, որ արդար պայքարում պարտվելու բոլոր հնարավորություններն ունի։ Իսկ մասնակից կուսակցությունների մեծ թիվը ապակողմնորոշելու է ընտրողների մի մասին։ Քանի դեռ ուշ չէ, ընդդիմությունը պետք է ուժ գտնի՝ մանր կուսակցություններին հորդորի լքել ընտրապայքարը՝ քվեները չփոշիացնելու համար։
Աննա Մարգարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել