Հայաստանում ցանկանում են օրենքով նվազեցնել մեքենաների ահռելի քանակը
Հայաստանում հաճախակիացել են ճանապարհատրանսպորտային պատահարները։ Գրեթե օր չկա, որ չլսենք որևէ խոշոր պատահարի և զոհերի մասին։ Պատճառներից մեկը մեքենաների ահռելի քանակությունն է։ Վերջին տվյալներով Հայաստանում մոտ 1 միլիոն մեքենա կա, այսինքն՝ յուրաքանչյուր 3 բնակչին 1 մեքենա է բաժին հասնում։
Գործող իշխանությունները, մեր տեղեկություններով, փորձում են կանոնակարգել այս ոլորտը, որպեսզի մեքենաների քանակը հնարավորինս նվազեցնեն։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ներկայումս քննարկվում է մի նախագիծ, ըստ որի որոշակի տարիքից սկսած այլևս մեքենաների շահագործումը Հայաստանում չի թույլատրվելու։ Նման կարգավորումներ գործում են եվրոպական և ասիական բազմաթիվ երկրներում, ինչպես նաև Միացյալ Նահանգներում։
Ըստ այդմ՝ ՆԳՆ-ն քննարկման է դնելու 10 տարուց ավելի հին մեքենաների շահագործումն արգելելու կամ լավագույն դեպքում միայն որոշակի պայմանների համապատասխանելու պարագայում թույլատրելու նախագիծ։ Քննարկվում է 2 տարբերակ։
Օրինակ՝ Երևանի դեպքում դա կարող է լինել մինչև 10 տարին, մարզերի դեպքում՝ մինչև 15 տարին, ընդ որում օրենքով արգելվելու է հին մեքենաների վարումը Երևանի տարածքում, իսկ ոստիկանությանը հանձնարարվելու է խստիվ հսկողություն իրականացնել։ Նախագիծը դեռևս հում վիճակում է, բայց մինչև խորհրդարանական ընտրություններ ցանկանում են ներկայացնել, իսկ արդեն ընդունել նոր գումարման Ազգային ժողովում՝ աշնանը։
Տաթևիկ Բադալյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել