Նեթանյահուին անվանում են ներկա ժամանակների Հիտլեր․ Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի՝ Էրդողանի հասցեին արած հայտարարություններին։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Նշենք, որ նրանք Էրդողանին անվանել էին «Քուրդ քաղաքացիներին սպանող մարդ», իսկ իրենց ներկայացրել որպես քրդերի հետ համերաշխության մեջ գտնվողներ։ Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ մասնավորապես նշվել է.
«Իսրայելցի պաշտոնյաների կողմից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին արված անհիմն, ամբարտավան և կեղծ մեղադրանքները տեղի են ունեցել մեր կողմից տարբեր հարթակներում ճշմարտության բարձրաձայնումից հետո»։
Նշվել է, որ լավ հայտնի է, թե ով է (Իսրայելի վարչապետ Բենիամին) Նեթանյահուն և ինչպիսին է նրա անցյալը, քանի որ նրան իր կատարած հանցագործությունների պատճառով անվանում են ներկա ժամանակների Հիտլեր։ Հիշեցվում է, որ տվյալ անձի նկատմամբ Միջազգային քրեական դատարանը ձերբակալման որոշում է կայացրել ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար։ Նաև հավելվել է, որ Նեթանյահուի վարչակազմի օրոք Իսրայելը դատվում է Միջազգային դատարանում՝ ցեղասպանության մեղադրանքով։
Նեթանյահուի հայտարարությանն անդրադարձել են նաև Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը, փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները և մի շարք գերատեսչությունների ղեկավարներ։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան