ՔՊ-ն միտումնավոր մերժում է Հայկ Սարգսյանի բոլոր նախագծերը
Ազգային ժողովը երեկ մերժել է քպական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ «Շիշ բռնողի» ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթը։ Կողմ քվեարկել է 3 պատգամավոր, դեմ՝ 57, ձեռնպահ՝ 6։ Նախագծով առաջարկվում էր նոր մեխանիզմ ներդնել՝ ուղղված զորակոչից խուսափելու դեպքերի կրճատմանը և ծառայող զինվորների սոցիալական վիճակի բարելավմանը։
«Միայն ցավում եմ, որ կարող է չհասցնենք մինչև ամառային զորակոչ, և 2026 թվականի ամռանը զորակոչվողները չստանան այն գումարները, որոնք արդեն իսկ հավաքագրվել են ծառայությունից խուսափած կամ կարճաժամկետ ծառայություն անցնող տղաների վճարած գումարներով»,- նշել է պատգամավորը։
Վերջինս մտահոգիչ տվյալներ է հայտնում, թե 2025 թվականին զորակոչվել է զորակոչի ենթակա անձանց ընդամենը 35%-ը, իսկ զինվորական ծառայության ենթակա անձանց շուրջ 30%-ը հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից։ Նրա գնահատմամբ՝ ստեղծվել է «անարդար և անհավասար իրավիճակ», երբ ծառայությունից խուսափողների թիվը գերազանցում է ծառայողներին։ Կարելի է տարբեր կերպ գնահատել Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծի արդյունավետությունը, բայց «Քաղպայմանագիրը» վերջինիս նախագծերը վերջին շրջանում մերժում է բացառապես մեկ պատճառով՝ այն, որ նա խնդիրներ ունի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ։ Վերջին շրջանում էլ սրվել են հարաբերությունները Պաշտպանության նախարարության հետ, ՊՆ-ից ընդհուպ պատգամավորին մեղադրել են գաղտնի ինֆորմացիաներ դուրս բերելու մեջ, և այժմ էլ հենց Սուրեն Պապիկյանն է հորդորել իր կուսակիցներին մերժել բանակին վերաբերող Հայկ Սարգսյանի բոլոր նախագծերը։
Թեպետ «Քաղպայմանագրում» խոսում են, որ Փաշինյանի և «Շիշ բռնողի» ընտանիքի միջև հարաբերությունները վերջին շրջանում բարելավվել են, բայց խմբակցությունը սեպարատ գործունեությամբ է զբաղված՝ անընդհատ մերժելով Հայկ Սարգսյանի նախագծերը։ Արդեն նոր խորհրդարանում Հայկ Սարգսյանը չի լինի։ Լավագույն դեպքում Փաշինյանը նրան ու իր եղբորը կարող է այլ պաշտոնի նշանակել գործադիրում։ Իսկ ՔՊ-ն կազատվի ինքնուրույնություն դրսևորող պատգամավորից։
Աննա Մարգարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել