Փաշինյանն ու Միրզոյանը չեն մեկնելու Անթալիա
Անթալիայի դիվանագիտական ֆորումին այս տարի Հայաստանը կներկայացնի ոչ թե արտգործնախարար Արարատ Միրզոյանը, այլ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Սա 2022-ից՝ հայ-թուրքական կարգավորման մեկնարկից ի վեր, առաջին անգամն է, որ Երևանը մասնակցում է նման ցածր մակարդակով։ Այն, որ Վահան Կոստանյանն է մեկնելու Անթալիա, պարզ է դառնում Անթալիայի ֆորումի կայքում հրապարակված ցանկից։ Նա այս տարի Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի։
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել է, թե Նիկոլ Փաշինյանն էլ չի մասնակցելու ապրիլի 17-19-ին Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին։ Թերևս Փաշինյանի՝ Անթալիա չմեկնելու որոշումը արդարացված է։ Թուրքական կողմը մինչ օրս չի հայտնել, արդյոք Էրդողանը մասնակցելո՞ւ է Երևանում մայիսի սկզբին կայանալիք Եվրամիության քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որին մասնակցելու է Եվրամիության ղեկավարների մեծ մասը։ Ըստ ամենայնի՝ Էրդողանը չի էլ ժամանի Երևան, քանի որ ավելի վաղ Երևան այցելելու հավանականությունը մերժել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Սա, իհարկե, դիվանագիտական առումով բավականին լուրջ հարված է Նիկոլ Փաշինյանի դիրքերին, և վերջինս էլ փորձում է ցույց տալ իր ատամները՝ չմեկնելով Անթալիա։ Փոխարենը կարող էր Անթալիա մեկնել արտգործնախարար Արարատ Միրզոյանը, բայց վերջինս էլ, ըստ երևույթին, ասելիք չունի, և Հայաստանն այս տարի մասնակցում է նման ցածր մակարդակով։
Թե ինչ կլինի հաջորդ տարիներին, կախված է արդեն հայ-թուրքական հարաբերությունների հետագա ընթացքից։ Համենայն դեպս, հայկական կողմը հայտարարել է, թե ամեն ինչ արել է հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, և այժմ գնդակը Թուրքիայի դաշտում է։
Տաթևիկ Բադալյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել