Ֆասթ Բանկը դարձել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը
Ֆասթ Բանկը վերսկսել է գործակցությունն «Արարատ» ֆուտբոլային ակումբի հետ և հանդես է գալիս որպես ակումբի տիտղոսային հովանավոր։ Հպարտության խորհրդանիշ դարձած «Արարատ-73»-ը բարձր նշաձող է սահմանել հայկական ակումբային ֆուտբոլի համար, և այսօր ակումբն ու Ֆասթ Բանկը միավորել են ուժերը՝ նոր վերընթաց գրանցելու համար։
Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի կառավարման տնօրեն, տնօրինության անդամ Տիգրան Սարգսյանն ասել է․ «Մեզ համար հպարտություն է վերսկսել գործընկերությունն ակումբի հետ, որը գրել է հայկական սպորտի ամենափառահեղ էջերը: Ֆասթ Բանկի համար միևնույն ժամանակ կարևոր է լինել ակումբի կողքին ոչ միայն նվաճումները նշելիս, այլև իսկական պայքարի և նոր նպատակների ձևավորման շրջանում»:
«Արարատը» հաջողություններ է գրանցել նաև անկախ Հայաստանի պատմության մեջ՝ մեկ անգամ դառնալով չեմպիոն և սուպերգավաթակիր։ Այսօր պորտուգալացի գլխավոր մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոյի գլխավորությամբ թիմը փնտրում է նոր տակտիկական լուծումներ, ցուցաբերում համառություն և քայլ առ քայլ շարժվում դեպի նոր հաղթանակներ։
«Շատ ուրախ ենք, որ Ֆասթ Բանկը ևս մեկ անգամ հանդիսանալու է մեր տիտղոսային հովանավորը: Այս համագործակցությունը շատ կարևոր քայլ է մեր ակումբի զարգացման և ռազմավարության շրջանակներում: Մենք շատ ենք կարևորում այն և կարծում ենք, որ այն նոր հնարավորություններ կստեղծի ինչպես մեր ակումբի, այնպես էլ մեր երկրպագուների համար», - նշել է «Արարատ» ՖԱ գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը։
Հավելենք, որ Ֆասթ Բանկում կարևորում են ֆուտբոլի զարգացումն ու առաջընթացը՝ հետևողական ներդրումներ կատարելով այս ոլորտում։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։




















Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մար...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ ա...
Ինչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում են
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել