Փաշինյանի ու TRIPP-ի ճակատագրերը խիստ շաղկապված են
Հայաստանի Հանրապետությունը մտնում է TRIPP («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության») նախագծի իրագործման փուլ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ, ի հեճուկս միջազգային բարդ իրադրության, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների, թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Ադրբեջանի Հանրապետության կառավարությունները տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացումը և TRIPP նախագծի իրականացումը համարում են առաջնահերթություն»,- ասել է Փաշինյանը, հավելելով, թե ամենաբարձր մակարդակով հավաստիացումներ են ստացվել, որ TRIPP նախագիծը շարունակում է մնալ առաջնահերթություն ԱՄՆ-ի համար։
Նշելով «ամենաբարձր մակարդակով»՝ Փաշինյանը թերևս նկատի ունի ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից հայկական «Արմենպրես»-ին տված պարզաբանումը, որն արվել էր հեղինակավոր «Foreign Policy» հանդեսի հրապարակումից հետո, թե Միացյալ Նահանգները լուրջ խնդիրների է բախվում «Թրամփի ուղու» հետագա ճակատագրի հետ կապված։ TRIPP-ը Նիկոլ Փաշինյանի կյանքի ամենամեծ ձեռնարկն է՝ թե՛ քաղաքական, թե՛ նույնիսկ անձնական անվտանգության առումով, և առաջին հերթին հենց Փաշինյանն է շահագրգռված դրա իրականացման հարցում, անկախ նրանից, որ այդ ճանապարհը խնդիրներ կարող է հարուցել Հայաստանի Հանրապետության համար թե՛ Ռուսաստանի, թե՛ հարևան Իրանի հետ։
Նաև Հայաստանը վերածելու է թուրք-ադրբեջանական տանդեմի համար ընդամենը «պրախադնոյ դվոռի»։ Եվ Փաշինյանը փորձում է Պետդեպարտամենտի և այլ մակարդակներով տպավորություն ստեղծել, որ նախագիծը շարունակում է գոյություն ունենալ և գործարկվել։ Մինչդեռ փաստն այն է, որ Իրանում սկսված պատերազմից հետո գրեթե ոչինչ չի արվել, ընդհակառակը, նույնիսկ անհրաժեշտ աշխատանքային խումբը, որը պետք է գար և տեղում իրականացներ հաշվարկները, հրաժարվել է առայժմ ժամանել Հայաստան։
Աննա Մարգարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել