Փաշինյանը նոր դավադրություն է պատրաստում արդարադատության համակարգի դեմ
Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, թե Հայաստանում դատական և արդարադատության ու արդարության համակարգերը հիմնականում չունեն օրգանական կապ իշխանության բարձրագույն աղբյուրի՝ ժողովրդի հետ։ Նրա խոսքով՝ «2018 թվականի հեղափոխությունից հետո ամենամեծ քննադատությունը Հայաստանի կառավարության և քաղաքական մեծամասնության հասցեին այն է, որ նրանք, արդարության ակնկալիքը ունենալով որպես հեղափոխության օրակարգերից մեկը, դեռևս չեն կարողացել Հայաստանում արդարության ոլորտում հասնել այնպիսի հաջողությունների, որ կգնահատվի լավ կամ բավարար»։
«Այսօրվա համակարգի պայմաններում մենք երբեք արդարություն և արդարադատության զգացում չենք ունենալու, որովհետև ես մեր գործընկերներին ասել եմ, որ Հայաստանում դատական և արդարադատության ու արդարության համակարգերը հիմնականում չունեն օրգանական կապ իշխանության բարձրագույն աղբյուրի՝ ժողովրդի հետ։ Եվ այս խնդիրն է կարևորագույններից մեկը, որը մենք պետք է լուծենք՝ առաջիկայում նոր Սահմանադրություն ընդունելով։ Որովհետև Հայաստանում արդարադատությունը և արդարությունը կառավարվում են մեծ մասամբ այնպիսի ինստիտուտների կողմից, որոնք կղզիացած են, մեկուսացած են, չունեն օրգանական կապ ժողովրդի հետ, չունեն հաշվետվողականության և պատասխանատվության բավարար մակարդակ ժողովրդի առաջ, որը իշխանության բարձրագույն կրողն է»,- նշել է նա։
2018 թվականի իշխանափոխությունից հետո Փաշինյանն ամեն գնով ցանկացել է արդարադատության համակարգը խեղաթյուրել, դարձնել իր խամաճիկը, որպեսզի դատարանները կատարեն իր բոլոր հրահանգները։ Մեծ հաշվով, այս փորձը հաջողվել է մասամբ, քանի որ շատ անկախ դատավորների պարզապես հեռացրել են, Սահմանադրական դատարանը վերածել են խամաճիկ կառույցի, որտեղ այլևս ըմբոստության և դիմադրության օջախներ չկան, բայց դեռևս դատական համակարգում կան դատավորներ, որոնք հրաժարվում են կատարել գործող իշխանությունների պահանջները։
Փաշինյանի՝ խորհրդարանում արած հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ նոր Սահմանադրության մեջ այնպիսի մշակումներ են իրականացնում, որպեսզի ընդհանրապես արդարադատության համակարգը վերածվի գործող իշխանությունների հլու կամակատարի, իսկ ըմբոստ դատավորներին հնարավոր լինի հեռացնել գործադիր իշխանության ղեկավարի մեկ քմահաճույքով։ Սա է, որ պետք է հենց մտահոգի առաջին հերթին թե՛ հայ հասարակությանը և ընդդիմությանը, և թե՛ Փաշինյանի միջազգային գործընկերներին։
Տաթևիկ Բադալյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ
Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան
Քաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիա...
ՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա Սողոմոնյան
1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը
Ինչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութ
Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը
Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան