Ի՞նչ է այսօր սպասվում Սամվել Կարապետյանին․ իրավիճակը՝ դատարանի բակում
Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ ապրիլի 16-ին, պետք է որոշվի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանքի հարցը։
Սամվել Կարապետյանը «աբսուրդային» է որակել մեղադրանքը՝ նշելով՝ «բայց դատախազին բացարկ չեմ հայտնում»:
Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ տասը ամիս տևած քննությունից հետո ապրիլի 15–ին մեկնարկել էր Սամվել Կարապետյանի դատավարությունը՝ մի քանի հոդվածներով՝ հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացումից մինչև իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր:
Առաջին նիստին ընդառաջ Կարապետյանների փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել դատարան, որպեսզի դատավորը առաջնահերթ քննի Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը:
Փաստաբան Արամ Վարդևանյանը նախօրեին հայտարարել էր. «Ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրավիրել է համագումար և կարևոր է, որ մինչ այդ համագումարը Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին։ Մրցակցության, հավասարության և ընտրական գործընթացի երաշխիքների տեսանկյունից՝ սա ակնհայտ անհրաժեշտություն է, հույս ունենք, որ դա կապահովվի, և ցավ ենք ապրում, որ այդ բեռը ընկել է դատական իշխանության ուսերին»։
Փաստաբանը հիշեցրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ընդունում է քաղաքական ուժերի հայտերը, կազմում է ցուցակները, և այդ գործընթացը կշարունակվի մինչև ապրիլի 23-ը։
Արդյունքում դատավոր Վահե Դոլմազյանը այսօր կհրապարակի որոշումը, արդյոք գործարար Սամվել Կարապետյանը կհայտնվի ազատության մեջ, թե կբավարարի դատախազի որոշումը։
Մանրամասները՝ տեսանյութում․




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ
Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան
Քաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիա...
ՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա Սողոմոնյան
1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը
Ինչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութ
Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը
Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան