Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ)
Հասարակություն

Թվայնացում և «կանաչ» էներգետիկա. ԶՊՄԿ-ն տրանսֆորմացնում է Հայաստանի արդյունաբերությունը

Համաշխարհային տնտեսության արագընթաց թվայնացման պայմաններում ավանդական ոլորտները, ներառյալ լեռնահանքային արդյունաբերությունը, հետզհետե ավելի հաճախ են դիտարկվում որպես տեխնոլոգիական փոփոխությունների կարևոր դրայվերներ: Հայաստանի համար այս հարցը ձեռք է բերում առանձնահատուկ արդիականություն, քանի որ հենց հումքային հատվածն է մնում ազգային տնտեսության առանցքային հենասյուներից մեկը և բյուջետային զգալի մուտքերի աղբյուրը:

Ինչպե՞ս կարող է լեռնահանքային ոլորտը դառնալ ոչ միայն հումքի աղբյուր, այլև երկրի թվային տրանսֆորմացիայի ակտիվ մասնակից: Այս մասին NEWS.am Tech-ին տված հարցազրույցում պատմել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը:

Թվայնացումը՝ որպես արդյունավետության գործիք

«ԶՊՄԿ-ի մասշտաբն ինքնին թելադրում է ժամանակակից տեխնոլոգիական լուծումների ներդրման անհրաժեշտությունը»,- նշել է նա: Ջհանյանը պարզաբանել է, որ ԶՊՄԿ-ի պարագայում խոսքը ոչ թե պարզապես կետային փոփոխությունների, այլ ողջ արտադրական համակարգի խորքային տրանսֆորմացիայի մասին է: Կոմբինատն իրենից ներկայացնում է բարդ կառուցվածք, որն ընդգրկում է ամբողջական ցիկլը՝ հումքի արդյունահանումից մինչև դրա վերամշակումը, ինչպես նաև պոչամբարների կառավարումը և շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցումը: Հենց այս համալիր բնույթն է, ըստ նրա, թվայնացումը դարձնում ոչ թե պարզապես ցանկալի, այլ անհրաժեշտություն:

Նա նաև հավելել է, որ հաշվի առնելով արտադրության մասշտաբն ու առանձնահատկությունները՝ ձեռնարկությունում իրականացվող լուծումները կարող են դառնալ երկրի խոշորագույններից մեկը: «Եթե մենք ունենանք հաջողված ծրագրեր, ավելի փոքր ընկերությունները, բնականաբար, կընդօրինակեն դրանք և կհարմարեցնեն իրենց համար»,- ընդգծել է նա:

008A8597.JPG (866 KB)

Առանձնակի ուշադրություն է դարձվում արհեստական բանականության տեխնոլոգիաների ներդրմանը: Թեև այս լուծումները դեռևս սկզբնական փուլում են, սակայն արդեն գործարկվել է ներքին հարթակ, որն օգնում է աշխատակիցներին կողմնորոշվել կանոնակարգերի և անվտանգության պահանջների բարդ համակարգում: Ինչպես պարզաբանել է Ջհանյանը, բարդ և պոտենցիալ վտանգավոր արտադրության պայմաններում աշխատակիցները չեն կարող հիշել հրահանգների բոլոր մանրամասները, ուստի ստեղծված ԱԲ-պորտալը թույլ է տալիս նրանց օպերատիվորեն ստանալ ներքին կանոններին և աշխատանքի անվտանգությանը վերաբերող ցանկացած հարցի պատասխան: Նրա խոսքով՝ սա միայն առաջին քայլն է, և հետագայում ձեռնարկությունում արհեստական բանականության կիրառումն ընդլայնվելու է:

«Կանաչ անցումը»՝ որպես տրանսֆորմացիայի հաջորդ փուլ

Շարունակելով տրանսֆորմացիայի թեման՝ Ջհանյանն անդրադարձել է էներգետիկ բաղադրիչին՝ որպես ձեռնարկության տեխնոլոգիական թարմացման անբաժանելի մաս: Նրա խոսքով՝ արտադրության արդյունավետությունն ու կայունությունն այսօր ուղղակիորեն կապված են «կանաչ» էներգետիկային անցնելու հետ:

Նա նշել է, որ կոմբինատի առանցքային նախագծերից մեկը 100 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի կառուցումն է, որի իրականացումն արդեն մեկնարկել է: Առաջին փուլում նախատեսվում է ձեռնարկության մոտակայքում կառուցել 5 ՄՎտ հզորությամբ կայան, ընդ որում՝ արդեն համաձայնագրեր են կնքվել Հայաստանում արևային օբյեկտների շինարարությամբ զբաղվող երկու խոշոր ընկերությունների հետ: Ներկայումս նախագիծը գտնվում է տեղանքի ընտրության և նախագծային աշխատանքների փուլում, և ակնկալվում է, որ արդեն այս տարի կսկսվեն շինարարական գործընթացները:

«Մեզ համար սա առաջնահերթ նշանակություն ունի թե՛ ընդհանուր “կանաչ” օրակարգի համատեքստում, թե՛ ձեռնարկության էներգետիկ անկախության տեսանկյունից»,- ընդգծել է Ջհանյանը:

008A8616.JPG (950 KB)

Միևնույն ժամանակ նա պարզաբանել է, որ նույնիսկ 100 ՄՎտ-անոց նախագծի իրականացումը չի կարող ամբողջությամբ ծածկել կոմբինատի էլեկտրաէներգիայի պահանջարկը. խոսքը ընդհանուր սպառման մոտ 10–20%-ի մասին է: Ավելին, խնդիրը ոչ միայն վերականգնվող էլեկտրաէներգիայի աղբյուրներին անցնելն է, այլև ձեռնարկության ողջ էներգետիկ մոդելի տրանսֆորմացիան, ներառյալ դիզելային վառելիքից, գազից և բենզինից հրաժարվելը:

Նրա խոսքով՝ այս գործընթացը լինելու է փուլային և տարիներ կտևի. սկզբում նախատեսվում է «կանաչ» հիմքի վրա դնել էլեկտրաէներգիան, իսկ այնուհետև՝ աստիճանաբար էլեկտրիֆիկացնել էներգասպառման մյուս տեսակները: «Սա երկար ճանապարհ է. պետք է ոչ միայն անցնել “կանաչ” էլեկտրաէներգիայի, այլև վառելիքի մյուս տեսակները՝ դիզելը, գազը, փոխարինել էլեկտրական լուծումներով»,- նշել է նա՝ հավելելով, որ շոշափելի արդյունքներ կարելի է ակնկալել մոտ տասը տարվա հորիզոնում:

Էներգետիկ անցման ռազմավարությունը

Նրա խոսքով՝ արդեն մշակվել է ձեռնարկության էներգետիկ անցման ռազմավարությունը, որը շուտով պետք է հաստատվի խորհրդի կողմից: Փաստաթուղթը նախատեսում է առանցքային ուղղությունների փուլային իրականացում, որոնց վերջնական նպատակը կոմբինատի ներքին կարիքների համար ամբողջական անցումն է «կանաչ» էներգետիկայի:

Ջհանյանը նաև բացահայտել է ռազմավարության առաջին փուլի որոշ մանրամասներ: Մասնավորապես, բացի արևային կայանի կառուցումից, նախատեսվում է հանքաքարի տեղափոխման համար ներդնել կոնվեյերային համակարգեր, ինչը թույլ կտա կրճատել դիզելային տեխնիկայի օգտագործումը և անցնել էլեկտրական էներգիայի: Զուգահեռաբար դիտարկվում է ավտոպարկի մի մասի աստիճանական անցումը էլեկտրական տրանսպորտային միջոցների:

Ընդ որում, նա ընդգծել է, որ այս նախագծերում ներդրումների ծավալը դեռևս վերջնականապես որոշված չէ, քանի որ այն կախված է տեխնոլոգիական լուծումների ընտրությունից: Սակայն խոսքը զգալի գումարների մասին է՝ մի շարք դեպքերում միլիոնավոր դոլարների: