Ժողովուրդը լավ գիտի՝ ով, ինչ է խոստանում, մարզպետ կա՝ տուն է բաժանում. Նարեկ Կարապետյան
Իրական խաղաղությունը երաշխիքներով խաղաղությունն է, թուրքերի հետ այդ խաղաղության թուղթը պետք է ունենա երաշխիք։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 17–ին, Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
«Մենք թուրքերին չենք վստահում, ինքը վստահում է, ինչի՞ց է վստահում։ Տարածաշրջանային երկրներ կան որոնք հայտարարել են որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը իրենց համար կարկիր գիծ է։ ԱՄՆ–ն ԹՐԻՓՓ նախագծում որպես վկա է, կփորձենք փոփոխություն տեղի ունենա, որպեսզի նաև երաշխիքներով հանդես գա»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը համարում են ռուսամետ, Նարեկ Կարապետյանն ասաց. « Այս իշխանության տարիներին Ռուսաստանից կախվածությունը երկու անգամ մեծացել է, 400 անգամ ավելի շատ արտահանում է գնում Ռուսաստան, քան Ֆրանսիա: Դու հլը կարողացի բան վաճառել այնտեղ, պրոֆեսիոնալ թիմ ունեցի և վերջապես էկոնոմիկայից հասկացող մասնագետներ, նախարարներ ունեցիր, որպեսզի վաճառք իրականացնես Ֆրանսիայում։ Մենք դիվերսիֆիկացնելու ենք տնտեսությունը, ազատությունը, ինքնիշխանությունը տնտեսության դիվերսիֆիկացիան է»։
Ինչ վերաբերում է ընտրակաշառքի մեղադրանքներին, նա ասաց. «Հայաստանում կան ՔՊ–ական քաղաքապետարաններ, որոնք հարյուրներով մարդկանց աշխատանքի տեղավորելու խոստում են տալիս այս պահին։ Մեր ժողովուրդը լավ գիտի՝ ով ինչ է խոսք տալիս։
Կար մարզպետ, որ տուն է բաժանում։ Եթե իշխանական ես ու տուն ես բաժանում, խախտում չի երևի»,–հեգնեց Կարապետյանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ
Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան
Քաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիա...
ՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա Սողոմոնյան
1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը
Ինչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութ
Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը
Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան