Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. Զաքարյան Ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ 2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումը

Այս շաբաթ ես և իմ գործընկեր Աննա Կոստանյանը պաշտոնական այցով գտնվում էինք Բրյուսելում.Ավետիք Չալաբյան

Այս շաբաթ ես և իմ գործընկեր Աննա Կոստանյանը պաշտոնական այցով գտնվում էինք Բրյուսելում, ուր հանդիպումներ և քննարկումներ են ունեցել Եվրախորհրդարանի «Եվրոպական հայրենասերներ»համաեվրոպական խմբակցության մի շարք առաջատար անդամների հետ։
 
Երբ մենք խոսում ենք Եվրամիության մասին, հաճախ ասոցացնում ենք այն Շարլ Միշելի կամ Ուրսուլա ֆոն դեր Լայնենի հետ՝ գործիչներ, որոնք փաստացի հովանավորում են Հայաստանում գործող բռնատիրական վարչախումբը, և որոնք նաև օժանդակեցին նրան Արցախի հանձնման ամոթալի գործում: Սակայն Եվրոպայում կան նաև այլ ուժեր, որոնք ընգծված ընդդիմության մեջ են գտնվում այս գծին, պարբերաբար իրենց ձայնն են բարձրացնում Հայաստանի և Արցախի օգտին, հաճախ են այցելում Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և վարչախմբի ներկայացրած կեղծիքները դիմակազերծելու նպատակով:
 
Այդպիսի ուժերից մեկը Բելգիայի խոշորագույն ընդդիմադիր «Ֆլամանդական շահ» կուսակցությունն է, որի պատվավոր նախագահ Գերոլֆ Աննեմանսի հրավերով մենք այցելեցինք Բրյուսել, և հանդիպեցինք «Եվրոպական հայրենասերներ»-ի անդամ մի շարք ազգային պատվիրակությունների հետ: Մասնավորապես, մենք հանդիպումներ ունեցանք ֆրանսիական պատվիրակության պատգամավոր Վիրջինիա Ժորոնի, իտալական պատվիրակության ղեկավար Պաոլո Բորչիայի, պորտուգալական պատվիրակության պատգամավոր Տիագո Մորեյրա դե Սայի, ու նաև բելգիական պատվիրակության ընդլայնված կազմի հետ։ Մեզ ընդունեց նաև «Ֆլամանդական շահ» կուսակցության գործող նախագահ Թոմ վան Գրիկենը։
 
Այս հանդիպումների ընթացքում մենք քննարկել ենք հարցերի բավական լայն սպեկտր՝ մասնավորապես ԵՄ-ի և Հայաստանի երկարաժամկետ համագործակցության հնարավորությունները, հարավկովկասյան տարածաշրջանում ԵՄ դերակատարությունը, այլ ուժային կենտրոնների հետ բալանսավորված հարաբերություններ պահպանելու անհրաժեշտությունը, Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքը և ԵՄ քաղաքական դերակատարությունն այս հարցում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ակտիվացումը, Հայաստանում իրական ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ վարչախմբի իրականացված ամոթալի արշավը, և այլն:
 
Բազմաթիվ հարցերում մենք տեսել ենք հայացքների զգալի ընդհանրություն, որը լավ հիմք է տալիս մեր հետագա համագործակցության համար: Մենք հետևողականորեն շարունակելու ենք այս աշխատանքը՝ ընդարձակելու Հայաստանի արտաքին քաղաքական կապերի աշխարհագրությունը և մեր բարեկամների ու գործընկերների շրջանակը, մինչ այդ կիսվում եմ այս այցից մի շարք հիշարժան պահերով: