Բեմադրությո՞ւն, թե՞ հստակ հաշվարկ․ Աննա Հակոբյանը կրկին Փաշինյանի կողքին
Նիկոլ Փաշինյանի դեպի Գյումրի ավտոերթի ամենասկանդալային և ուշագրավ դրվագը Աննա Հակոբյանի ներկայությունն էր։ Փետրվարին Աննա Հակոբյանը տեսանյութ տարածեց՝ հայտարարելով, թե ամուսնալուծվում է Նիկոլ Փաշինյանից և տեղափոխվում է այլ բնակարան ապրելու։ Դրանից հետո վարչապետի նախկին տիկինը զրկվեց նաև պետական պահպանությունից։ Բայց հանկարծ երեկ պարզվեց, որ Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի հետ, ձեռք ձեռքի տված, շրջում է Գյումրիում, սրճում, մասնակցում ավտոերթին և Վարդանանց հրապարակում կազմակերպված համերգին։ Լրագրողների հարցերին ի պատասխան Աննա Հակոբյանը չի արձագանքել, չի նշել՝ արդյոք վերամիավորվո՞ւմ են Նիկոլ Փաշինյանի հետ, թե՞ ոչ։
Ավելին, Հակոբյանին ուղեկցել է Պետական պահպանության ծառայությունը, ինչը, սակայն, օրենքի կոպիտ խախտում է, քանի որ նման պահպանություն հատկացնում են միայն պետության գործող ղեկավարներին և նրանց ընտանիքի գործող անդամներին։ Այն, որ ի սկզբանե հանրությունը լուրջ կասկածներ ուներ, թե այս ամուսնալուծությունն իրականում հանրային օրակարգ ձևավորելու կամ շեղելու նպատակ է հետապնդում, ակնհայտ էր, և պարզ է, որ այժմ էլ խորհրդարանական ընտրություններից առաջ վերամիավորում բեմադրելով՝ ամուսինները բավականին հետաքրքիր տեխնոլոգիաներ են կիրառում։
Ընդ որում, ըստ փորձագետների, այստեղ մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ կա։ Հայտարարելով, թե բաժանվում է Նիկոլ Փաշինյանից, Աննա Հակոբյանը այդ կերպ ինքն իրեն ազատում է հայտարարագիր ներկայացնելու անհրաժեշտությունից։ Իսկ հայտարարագիրն այն փաստաթուղթն է, որն արտացոլում է կոռուպցիոն կամ այլ ձեռքբերումները, և այժմ փաստացի Փաշինյանը կարող է ամեն ինչ ձևակերպել Աննա Հակոբյանի անունով, որն էլ այլևս հասարակությանը հաշվետու չէ։ Իհարկե, այլոց անձնական տարածք մտնելու կարիք չկա, բայց երբ այդ մարդիկ իրենք են իրենց անձնական տարածքը փռել հանրության առջև և դա էլ վերածել ազգային անվտանգության սպառնալիքի, ապա հանրությունը պարտավոր է արձագանքել և հստակ գնահատական տալ։
Սոնա Գալստյան




















Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մար...
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ինչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում են
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ ա...
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
ԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ