Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ 2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա Մաթևոսյան
Մեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին Career City Fest 2026-ին

Իդրամն ու IDBank-ը կրկին գործատուների ամենամյա փառատոնին՝ Career City Fest-ին էին։ Ապրիլի 18-ին և 19-ին ընկերություններն իրենց միասնական, ինտերակտիվ ու յուրահատուկ տաղավարով դիմավորում էին ազատ հաստիքներով հետաքրքրվող այցելուներին։

Իդրամի և IDBank-ի թիմերը ներկայացրին ընկերությունների ազատ հաստիքները, որոնք բազմազան էին ինչպես մասնագիտական ոլորտների և ուղղությունների, այնպես էլ պահանջվող որակների տեսանկյունից․ անգամ սկսնակ մասնագետներն ու ուսանողները միշտ հնարավորություն ունեն աշխատանքի անցնելու ընկերություններում։

Իդրամի ՄՌԿ ստորաբաժանման ղեկավար Աստղիկ Զիլֆիմյանի խոսքով՝ թիմում միշտ սպասված են ինչպես երկարամյա փորձ ունեցող մասնագետները, այնպես էլ թվային զարգացման հեռանկարներով հետաքրքրված ուսանողներն ու սկսնակները․ «Մենք միշտ շեշտում ենք, որ ցանկացած հաջողված գաղափարի և բիզնեսի առաջին հիմնասյունը մարդիկ են։ Այսօր էլ փառատոնի շրջանակում ներկայացնում ենք մեր արժեքները, նվիրումը թիմին, և թե որքան ենք կարևորում առաջին հերթին աշխատակիցների՝ մասնագիտական մեծ բարձունքների հասնելն ու նրանց զարգացումը», - ասաց Աստղիկ Զիլֆիմյանը։

IDBank-ի մարդկային կապիտալի կառավարման գծով տնօրեն Սոնա Մանուչարյանն էլ շեշտեց, որ  աշխատակիցների շարունակական ուսուցումն ու զարգացումը IDBank-ի ռազմավարական ուղղություններից մեկն է․ «Այստեղ աշխատակիցներն ունեն բոլոր հնարավորությունները մշտապես նոր գիտելիքներ ստանալու և մասնագիտական աճի նոր հնարավորություններն օգտագործելու համար ինչպես Բանկի ներսում, այնպես էլ Բանկից դուրս։ Եվ արդեն 5 տարի մենք պարբերաբար մեկնարկում ենք IDream ծրագիրը ուսանողների համար, որի շրջանակում երիտասարդները թե՛ տեսական, թե՛ գործնական գիտելիքներ են ձեռք բերում բանկային ոլորտի վերաբերյալ և նրանցից շատերը համալրում են մեր թիմի կազմը։ Ուսանողները նաև վճարվում են ուսուցման ընթացքում։ Ուրախ ենք լինել ժամանակակից, զարգացող և նորարար գաղափարների համար ապահով տարածք ստեղծող գործատուներից մեկը մեր երիտասարդների համար», - ասաց Սոնա Մանուչարյանը։

Career City Fest-ի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ ընկերությունները ցուցադրում են իրենց արժեքները, թիմը և արտադրանքը, ձևավորում աշխատաշուկայի միտումները և սահմանում գործատուի բրենդի չափանիշներ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ