Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներին

ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ

Տարիներ առաջ, երբ ԱրարատԲանկը միացավ հայրենիքի պաշտպանների՝ պատերազմի մասնակից ուսանողների կրթության ապահովման նախաձեռնությանը, դժվար էր կանխատեսել, որ «4090 Բարեգործական» հիմնադրամի հետ ձևավորվող համագործակցությունը կվերածվի ռազմավարական գործընկերության` ուղղված 4-օրյա և 44-օրյա պատերազմների մասնակից զինծառայողների կրթության շարունակական ապահովմանը։

Այսօր հիմնադրամի շահառուները ոչ միայն վերագտել են կյանքի իրենց ուղին, այլև ակտիվորեն ներգրավված են հասարակական և մասնագիտական տարբեր ոլորտներում՝ իրենց գիտելիքն ու կարողությունները ծառայեցնելով մեր երկրի զարգացմանը։

Համագործակցության մեկնարկից ի վեր ԱրարատԲանկի կողմից իրականացված ֆինանսական աջակցությունը կազմել է շուրջ 40 մլն  ՀՀ դրամ։

Սակայն թվերի ետևում իրական պատմություններ են՝ վերականգնված ճակատագրեր, ոտքի կանգնեցնող բարեգործական նախաձեռնություններ ու ծրագրեր, որոնց շարքում են «Մենք ու Մունք» հայկական ջազի և շախմատի երեկոն, «Սիմֆոնիկ Մանսուրյան», «Aznavour 100», «Պատմություն և ջազ» բարեգործական համերգները, բարեգործական վերելքներ դեպի Արագած և Աղավնո լեռ, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ բարեգործական մրցաշարերը, «Կանայք հանուն կրթության» բարեգործական նախաճաշերը։  

Գործունեության 5 տարվա ընթացքում հիմնադրամն ունեցել է 172 շահառու եւ ավելի քան 100 նախագիծ։ 

ԱրարատԲանկի ու «4090 Բարեգործական» հիմնադրամի համագործակցությունը վստահաբար ծառայել է նպատակին և իրականացրել հիմնադրամի առաքելությունը, այն է՝ կրթության միջոցով փոխել պատերազմի մասնակից տղաների կյանքի որակը։

Ամփոփիչ միջոցառման արդյունքում հավաքագրված 12,500,000 ՀՀ դրամը ուղղվել է 2025-2026թթ․ ուստարվա երկրորդ կիսամյակի կրթավճարների տրամադրմանը։

«ԱրարատԲանկի հետ մեր բազմամյա համագործակցությունը վերածվել է իրական ռազմավարական գործընկերության՝ հիմնված վստահության, թափանցիկության, հետևողականության և ընդհանուր արժեքների վրա։ ԱրարատԲանկի շարունակական ներգրավվածությունը մեզ հնարավորություն է տվել կյանքի կոչել ոչ միայն կրթական, այլև հանրային ներգործություն ունեցող բազմաթիվ նախաձեռնություններ։  Մենք խորապես գնահատում ենք այդ վստահությունն ու միասնական տեսլականը, որը տարիների ընթացքում դարձել է կայուն փոփոխության հիմք», - նշել է «4090 Բարեգործական» հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանը։

«Անմնացորդ նվիրում գաղափարին՝ այսպես կբնութագրեմ ԱրարատԲանկի և «4090 Բարեգործական» հիմնադրամի միջև այս 5 տարվա ռազմավարական համագործակցությունը։ Ամփոփիչ համերգն ինքնին դարձավ ամենախոսուն ապացույցը. բեմում կանգնած տղաները ցույց տվեցին, որ իրենցից յուրաքանչյուրն իր մեջ կրում է անկրկնելի լույս ու ներուժ, որն արժե տեսնել, գնահատել և սատարել։ Հինգ տարիների ընթացքում իրականացված ծրագրերը, թերևս, ամենից առաջ ծառայեցին մեկ նպատակի՝ կրթության միջոցով օգնել շահառուներին հավատալ և վերագտնել առաջ շարժվելու ուժը», - նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից